ԼՂ-ից տեղահանված 16․000-ից ավելի անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. փոխնախարար
Սեպտեմբերի 2-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 16,000-ը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՆԳ փոխնախարար Արման Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին կա 11,259 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են քաղաքացիություն, ինչպես նաև ավելի քան 5,000 անչափահաս, ովքեր ծնողների քաղաքացիություն ստանալուց հետո իրենք էլ են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։
Ղազարյանը նշեց, որ գործընթացը փորձ է արվում առավել դյուրին և արագ դարձնել: «Եթե նախկինում քաղաքացիության դիմումները քննվում էին կենտրոնացված համակարգով, ապա այժմ մարզային բոլոր ստորաբաժանումներն արդեն ընդունում են ԼՂ-ից տեղահանված անձանց դիմումները: Երևանում բացվել է երկրորդ ընդունման կետ, և ծրագրվում է ավելացնել ևս, գործարկվել է շրջիկ ծառայություն, որը մեկ օրում հավաքագրում և ներկայացնում է շուրջ 50 դիմում»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք քաղաքացիությունը ստանում են ստանդարտ ընթացակարգերի համեմատ գրեթե կիսով չափ ավելի արագ ժամկետներում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է