Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Ամերիկյան ընկերությունը հրաժարվել է գործակցել ՀՀ կառավարության հետ

Ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանի կառավարությունը Ստոկհոլմի արբիտրաժում սպասվող դատավարությանն ընդառաջ որոշում էր կայացրել պայմանագիր կնքել ամերիկյան Arnold & Porter փաստաբանական ընկերության հետ, որ այդ ընկերությունը ներկայացնի ՀՀ շահերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործի քննությանը։ Արդեն երեկ կայացած նիստում հին որոշումը չեղարկվել է, իսկ նախատեսված գումարը՝ 3,2 մլն դոլար, փոխանցելու են մեկ այլ ամերիկյան ընկերության՝ Foley Hoag-ին։ Պաշտոնական պարզաբանումն այն է, թե երկու շաբաթվա ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, շահերի բախման խնդիր կա, որն էլ խոչընդոտում է Arnold & Porter-ի հետ համագործակցությունը։

Մանրամասներ, իհարկե, չեն հաղորդում։ Arnold & Porter ընկերությունը լուրջ ընկերություն է, որը հաղթել է վերջին 60 գործերից 53-ում։ Մեր տեղեկություններով՝ ամերիկյան ընկերությունն ինքն է հրաժարվել համագործակցել ՀՀ կառավարության հետ, և պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ անցած շաբաթ արած հայտարարություններն են։

Հիշեցնենք, նիստից հետո տված ճեպազրույցում Փաշինյանը մեկնաբանել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հայտարարությունը՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության մասին։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գազազել էր, ասել. «Կառավարությունը ես եմ… չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։ Իսկ հաջորդ օրն իսկ Դրմեյանին ազատել էին զբաղեցրած պաշտոնից։ Եվ հենց այս ապօրինությունն էր լցրել ամերիկյան ընկերության համբերության բաժակը։

Աննա Կարապետյան