Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Սննդամթերքի գնաճն ուղիղ հարվածում է ՀՀ քաղաքացիներին

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. օգոստոսը՝ 2024 թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 3.6 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2 տոկոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Այս տարվա օգոստոսին՝ 2024 թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9 տոկոս գնաճ։ Հաշվետու ժամանակահատվածում բրնձի գինն աճել է 0.7 տոկոսով, լոբուն՝ 2.1 տոկոսով, հացը՝ 5.1 տոկոսով։ Օգոստոսին թռչնամսի գինն աճել է 1.5 տոկոսով, տավարի և խոզի մսինը՝ համապատասխանաբար 2.5 տոկոսով և 10.3 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղի գինը ևս աճել է՝ 2025 թ. օգոստոսին 2024 թ. օգոստոսի համեմատ 16.8 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում բավականին թանկացել են նաև պաղպաղակը (9.7 տոկոսով), սուրճը (13.5 տոկոսով), կակաոն (22.5 տոկոսով)։ Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները օգոստոսին աճել են համապատասխանաբար 4.2 տոկոսով և 8.2 տոկոսով։

Միևնույն ժամանակ, 2025 թ. օգոստոսին՝ 2024 թ. օգոստոսի համեմատ, ձվի գինը նվազել է 5.8 տոկոսով, սակայն 2025 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.8 տոկոս գնաճ։

Սննդամթերքի գնաճն ուղիղ հարվածում է ՀՀ քաղաքացիներին։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե հայաստանցիները կրկնակի լավ են սկսել ապրել, իրականում 2018 թ. իշխանափոխությունից հետո բնակչության սոցիալական վիճակն ավելի է վատթարացել։ Տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական խնդիրներ է առաջացնելու։

Առաջիկայում, ըստ մասնագետների կանխատեսումների, գներն ավելի են աճելու, իսկ ԵԱՏՄ-ից Հայաստանի վտարման դեպքում չեն բացառվում լուրջ խռովություններ։

Լուիզա Ստեփանյան