Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ. «Փաստ»

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։

Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։

Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նույնիսկ վախենալու է ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն՝ հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։

Այսինքն, ի վերջո, հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են հարևանին այդպիսի «վատություն» անելուց։

Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։

Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։

Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։ Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։ Դե, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն արդեն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։ Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։

Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։ Տնտեսագետ-փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցության մասին ենթադրությունը լիովին բնական է։

Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։ Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի։