Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Ո՞վ է կառավարելու «Խաղաղության խաչմերուկի» լուսացույցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության առանցքային գործոնն է։ Նրա խոսքով, դա այն իրական պատնեշն է, որն այսօր էլ խանգարում է Ադրբեջանին իր ծրագրերում, այդ թվում՝ Սյունիքի նկատմամբ հավակնություններում։

«Աշխարհում չկա պետություն, որ իր արտաքին քաղաքականությունը կառուցի միայն մարդասիրության վրա։ Ցեղասպանության ճանաչումը մեր անվտանգության գործիքն է։ Դա է Ադրբեջանին հետ պահում»,– շեշտեց Կարապետյանը։

Գեներալը ընդգծեց նաև, որ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների հանդեպ իշխանության վերաբերմունքը ոչ միայն անպատիվ է, այլև պետականության հիմքերն է քայքայում։ «Երբ երկրի ղեկավարը զոհվածի մորը ասում է՝ ուրիշ երեխաներ չունե՞ս, ապա ի՞նչ հարգանքի մասին կարող է խոսք լինել։ Իսկ երբ կառավարությունում ոչ ոք չի համարձակվում հակադարձել, դա նշանակում է, որ ամբողջ իշխանությունը մեկ մարդու կամքին է ենթարկված»,– նշեց «Համահայկական ճակատի» առաջնորդը։

Անդրադառնալով իշխանությունների խոսքերին «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ գեներալ-մայոր Կարապետյանը ձևակերպում է գլխավոր հարցը. «Խաչմերուկը թող լինի, բայց յուրաքանչյուր խաչմերուկ ունի լուսացույց, այդ լուսացույցի կառավարման վահանակը ու՞մ ձեռքում է լինելու։ Եթե հայկական կողմի ձեռքում չէ, ապա դա խաղաղություն չէ, այլ վտանգի նոր ճանապարհ»։

Գեներալը նաև ընդգծեց, որ իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն վճռական և համախմբված քայլերով. «Մենք չենք պատրաստվում ձևական հավաքների։ Գործելու ենք մեկ անգամ և մինչև վերջ։ Այլ տարբերակ չկա։ Եվ վստահ եմ՝ հաղթելու ենք»,– հայտարարեց նա։

Եզրափակելով՝ նա հիշեցրեց Չերչիլի խոսքերը. «Եթե ներսում դժգոհություն լինի, իշխանությունը կարող է կորցնել աթոռը։ Բայց եթե դրսում ձախողվի, կկորցնի երկիրը։ Սա այսօր ամենից շատ վերաբերում է Հայաստանին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում