Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժը կարող է իրական այլընտրանք դառնալ

Գործարար, բարերար, ներկայումս կեղծ մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դեռ չի ավարտել իր հռչակած նոր քաղաքական ուժի ձևավորումը, սակայն այն արդեն իսկ հանրային լայն աջակցություն է ստանում։ Սա, ըստ վերլուծաբանների, լրջագույն մտահոգություն է առաջացնում գործող իշխանությունների մոտ։

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած վերջին հարցումները արձանագրում են Կարապետյանի առաջնորդած ուժի վարկանիշի շեշտակի աճ։ Հարցին՝ «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», օգոստոսի վերջին անցկացված հարցման մասնակիցների 13,4 տոկոսը նշել է Սամվել Կարապետյանի կուսակցությունը։

Առաջատարի դիրքերը դեռ պահպանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17,3 տոկոսով։ Կարապետյանի հռչակած ուժը երկրորդ տեղում է, իսկ երրորդ տեղում՝ «Հայաստան» դաշինքը՝ 6,4 տոկոսով։ Հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3,8 տոկոս, և Հանրապետական կուսակցությունը՝ 3,4 տոկոս։ ԴՕԿ կուսակցությունը կստանար 2,5 տոկոս, իսկ մնացած ուժերը՝ 1 տոկոսից պակաս։

Ուշագրավ է նաև ընտրություններին մասնակցության միտումը․ հարցվածների միայն 23,9 տոկոսն է հայտարարել, որ ընդհանրապես չի քվեարկի։ 5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 16,3 տոկոսը դժվարացել է ընտրություն կատարել։ Նախորդ հարցումներում այս թվերը անհամեմատ բարձր էին, ինչը վկայում է, որ հանրության հուսահատությունը սկսում է տեղիտալ, և քաղաքացիները նոր այլընտրանք տեսնելով՝ պատրաստ են քվեարկել ընդդիմադիր ուժերին։

«GALLUP»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանի խոսքով, Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության ցուցանիշը ամենամեծ փոփոխությունն է․ ընդամենը երկու ամսում այն աճել է գրեթե 5 անգամ՝ 2,8 տոկոսից հասնելով 13,4-ի։ Նավասարդյանի խոսքով՝ այժմ երկրորդ տեղում լինելն այնքան էլ էական չէ․ աճի միտումները ցույց են տալիս, որ Կարապետյանի նախաձեռնությունը կարող է կարճ ժամանակում վերածվել իրական այլընտրանքի՝ համախմբելով լայն զանգվածների և լրջագույն մարտահրավեր նետելով իշխող ուժին։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը, ով հունիսի վերջից կալանքի տակ է, հայտարարել էր, որ ստեղծվելու է սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նրա խոսքով՝ նոր թիմը չի բացառելու ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ «Մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ փորձելով համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ», — նշել էր գործարարը։

Օրեր առաջ էլ ներկայացվեց «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումը, որի հիմքի վրա առաջիկայում ստեղծվելու է Սամվել Կարապետյանի նոր քաղաքական կուսակցությունը։