Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Քաղաքականություն

Պայքարը շարունակվում է. Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարություն անելուց հետո իշխանությունները հունիսի 18-ին կալանավորեցին գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով արդեն երկու ամսից ավելի իսկական իրավական ճակատամարտ է տալիս գործող իշխանությունների դեմ՝ թե՛ ներպետական ատյաններում բողոքարկելով կալանքի որոշումները, թե՛ դատական հայցեր է ներկայացնում իշխանության խոսափողների և կեղծիքներ տարածող պրոպագանդիստների դեմ, թե՛ պայքարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի պետականացման դեմ միջազգային ատյաններում։

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի վաղ տարօրինակ մի զարգացման մասին էր հայտնել, որ վերաքննիչը որոշել է կալանքի դեմ հայցը քննել բանավոր ընթացակարգով, ինչը հայաստանյան դատարաններում աննախադեպ է։ «Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով»,- գրել էր նա։ Վերաքննիչ քրեական դատարանն էլ կատարեց գործող իշխանության կամքը՝ Սամվել Կարապետյանին թողնելով կալանքի տակ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։ Նա պահանջում է Քալաշյանից` հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։ Նշված անձը զրպարտիչ և կեղծ տեղեկություններ է տարածել Կարապետյանի դեմ։ Ոմն Քալաշյանը միակը չէ, ում դեմ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն ու գործարարը հայց են ներկայացնում դատարան։ Ավելի վաղ Սամվել Կարապետյանը դատական հայցեր էր ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով, նրանցից յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ։ Օրինակ, արդեն նախարար դարձած Արսեն Թորոսյանից Կարապետյանը պահանջում է հերքել ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունները։

Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցեր են ներկայացվել բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանի, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Ի դեպ, որոշների դեմ երեք-չորսական հայցեր են ներկայացվել՝ կատարած տարբեր կեղծիքների համար։ Տխրահռչակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ, օրինակ, երեք հայց է ներկայացվել։ Բոլոր դեպքերում իշխանության այդ սազանդարները կեղծիքներ ու վիրավորանքներ են տարածել Կարապետյանի դեմ։
Կարապետյանների ընտանիքը նաև փորձում է օրենքով հասանելի միջոցներով պաշտպանել իր ունեցվածքը։ Հիշեցնենք, Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները ողջ թափով հարձակման անցան «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ, օրենք ընդունեցին ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ, ժամանակավոր կառավարիչ նշանակեցին, ով կադրային ջարդ է իրականացնում ՀԷՑ-ում։ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով դադարեցնել ապօրինությունները ՀԷՑ-ում, բայց ՀՀ գործող իշխանությունները բացեիբաց հրաժարվում են կատարել անհապաղ կատարման ենթակա վճիռը։

Առաջիկայում նոր հայցերը չեն բացառվում։ Փաշինյանական իշխանությունը վճռական է ապօրինությունները մինչև վերջ հասցնելու հարցում։ Սամվել Կարապետյանն էլ հեշտ ընկրկողներից չէ, և օրինական մեթոդներով փորձում է պաշտպանել իր իրավունքները։