Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Քաղաքականություն

Ռիսկերը մեծանում են, մտահոգությունները՝ նույնպես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության համար վերջին տարիները նշանավորվում են տնտեսական ակտիվության բազմաշերտ տատանումներով, որոնց խորքային պատճառները պետք է որոնել ինչպես ներքին կառուցվածքային փոփոխությունների, այնպես էլ արտաքին շուկաների ու գլոբալ տնտեսական միջավայրի բարդությունների համատեքստում։

2025 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական պատկերը, որը վկայում է տնտեսական ակտիվության աճի դանդաղման մասին, այն է՝ տարեկան տեմպը 7,1 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,6 %-ի դիմաց, ավելի քան հուշում է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի տեմպերը աստիճանաբար զիջում են, իսկ ապագայի վերաբերյալ անորոշություններն ու ռիսկերն՝ ավելանում։

Տնտեսական ակտիվության արգելակման հիմնական գործոններից է արդյունաբերության հատվածի դինամիկ վատթարացումը։ Եթե մեկ տարի առաջ արդյունաբերության ոլորտը համարվում էր տնտեսության հիմնական շարժիչ ուժը՝ ապահովելով 15,7 % աճ, ապա այս տարի նույն հատվածը արձանագրել է 9,8 % անկում։ Արդյունաբերության դանդաղումը, որը ձևավորում է ոչ միայն արտադրության, այլ նաև արտահանման ու զբաղվածության հիմնական հիմքը, կանխորոշում է տնտեսական ակտիվության ողջ կառուցվածքի փոփոխությունը։ Այս գործընթացն, ըստ էության, ազդում է ամբողջ մակրոտնտեսական դինամիկայի վրա՝ իջեցնելով տնտեսության մրցունակությունը, կրճատելով արտահանման հնարավորությունները ու խորացնելով արտաքին առևտրի դեֆիցիտը։

Մեկ այլ առանցքային գործոն, որը նպաստել է տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը, առևտրի ոլորտի զարգացման տեմպերի կտրուկ անկումն է։ Եթե անցյալ տարի առևտրի ոլորտն արձանագրում էր 21,4 % աճ, ապա 2025 թվականի հունվար-հուլիսին գրանցվել է ընդամենը 4,2 % աճ։ Առևտրի ոլորտի նման դանդաղումը, որը մի կողմից պայմանավորված է ներքին սպառման ու գնողունակության տատանումներով, մյուս կողմից՝ արտահանման ու ներմուծման ծավալների կրճատմամբ, հանգեցնում է տնտեսության շրջանառվող կապիտալի նվազմանը, շուկայում ակտիվության անկմանը և բիզնես միջավայրի որոշակի սառեցմանը։

Այս կառուցվածքային փոփոխությունների և տատանումների ֆոնին հատկապես մտահոգիչ է արտաքին առևտրի դինամիկայի կտրուկ անկումը։ 2025 թվականի հունվարհուլիսին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4,5 տրլն դրամ (11,4 մլրդ դոլար), ինչը տարեկան կտրվածքով նվազել է 42 %-ով, և սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը գրանցել էր 95 % աճ։ Սա պայմանավորված է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման արտահայտված անկմամբ, համապատասխանաբար, տարեկան 49,6 % և 35,8 %-ով։ Իսկ անցյալ տարի երկու ցուցանիշներն էլ զգալի աճ են գրանցել՝ արտահանման դեպքում՝ 2,2 անգամ, ներմուծման դեպքում՝ 79,1 %։ Արտաքին առևտրաշրջանառության նման անկումը վկայում է ոչ միայն արտաքին շուկաների նկատմամբ կախվածության, այլ նաև մրցունակության, լոգիստիկայի, փոխարժեքային տատանումների և արտաքին պահանջարկի անկման մասին։ Իսկ բուն արտահանման անկումը ոչ միայն կրճատում է արտարժութային մուտքերը, այլև ազդում է արտադրության ծավալների, զբաղվածության և բյուջետային եկամուտների վրա։

Այս ամենով հանդերձ, տնտեսական ակտիվության կառուցվածքում որոշ ոլորտներ շարունակել են դրսևորել հարաբերական կայունություն և անգամ արագացում։ Մասնավորապես, էներգահամալիրը ցուցադրել է աճի տեմպերի արագացում՝ 2,8 %-ից մինչև 5,6 %, ինչը պայմանավորված է ինչպես էներգետիկ հզորությունների ավելացմամբ, այնպես էլ սպառման նոր կառուցվածքով։ Ծառայությունների ոլորտն իր հերթին արձանագրել է տարեկան աճի արագացում՝ 4,5 %-ից մինչև 10,6 %։ Սա խոսում է տնտեսության որոշակի վերակողմնորոշման, ծառայությունների դերի և նշանակության բարձրացման, ինչպես նաև նոր ծառայությունների սպառման մշակույթի ձևավորման մասին։ Շինարարության ոլորտում, որը ավանդաբար համարվում է տնտեսության վերականգնման ու կապիտալ ներդրումների հիմնական ցուցիչներից, նույնպես արձանագրվել է աճի արագացում 16,1 %-ից մինչև 20,2 %։ Սա կարող է պայմանավորված լինել ինչպես պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերի ակտիվացմամբ, այնպես էլ բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսավորման հասանելիության բարելավմամբ։

Չնայած այս դրական դինամիկաներին, տնտեսական ակտիվության ընդհանուր պատկերը շարունակում է մնալ հակասական։ Արդյունաբերության ու առևտրի ոլորտների անկումը, որոնք ապահովում են տնտեսության հիմնական շարժը, չի փոխհատուցվում ծառայությունների ու շինարարության աճով, քանի որ վերջիններս չեն կարող ապահովել բավարար ծավալներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության կայունության համար։

Այս իրավիճակում կառավարության և տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերն է ապահովել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, խթանել ներքին և արտաքին ներդրումները, բարձրացնել արտադրողականությունը, դիվերսիֆիկացնել արտահանումը և ստեղծել նոր հնարավորություններ բիզնեսի ու ներդրողների համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, ինչը ապագայի հեռանկարում մեծացնում է տնտեսական ոլորտի ռիսկերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում