Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Սպորտն ու սոցիալական ծրագրերը՝ ԶՊՄԿ առաջնային ուշադրության կենտրոնում

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աչքի է ընկնում հարյուրավոր նախաձեռնություններով, և մարզական ու սոցիալական ծրագրերը առանցքային տեղ ունեն դրանց շարքում։ Ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկները։ Այս ուղղությամբ ընկերության ամենախոշոր նախագիծը «Սյունիք» ՖԱ-ն է։

Մարզի բոլոր խոշոր բնակավայրերում գործում են ակումբի անվճար դպրոցները։ «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է հազարի։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը երկրորդ տարին անընդմեջ լիգայի առաջատարներից է, իսկ աղջիկների թիմը 2025-ին դարձավ չեմպիոն։ Կանխատեսելի և կայուն ֆինանսավորման արդյունքում շուրջ 1000 մարզիկի համար ընկերությունն ապահովել է անվճար պարապմունքներով, մարզագույքով, տրանսպորտով, սնունդով և համազգեստով։

Սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է ԶՊՄԿ-ն, առանցքային նշանակություն ունեն Սյունիքի և մարզում հանգրվանած արցախցիների համար։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել։ Հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։ ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա՝ անձնական օգնականի ծառայություն։

Ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին։ 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։

Նունե Ալեքսանյան