Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Գործազրկության խնդիրը լուծելի է, անհրաժեշտ է արդյունաբերական նոր քաղաքականություն». Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանի խոսքով, Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 170․000 գործազուրկ, սակայն իրական թիվը հասնում է մինչև 500․000-ի։

«Պատկերացրեք՝ երեք միլիոնանոց երկրում կես միլիոն մարդ աշխատանք չունի։ Սա ոչ միայն սոցիալական, այլև պետական անվտանգության լուրջ խնդիր է։ Մենք համոզված ենք, որ ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում այս ցուցանիշը կարող է էապես նվազել»,– ընդգծեց նա։

Կարապետյանի համոզմամբ, գործազրկության հիմնական լուծումը արդյունաբերության վերածնունդն է․
«Պետք չէ վերականգնել հին գործարանները նույնությամբ, բայց անհրաժեշտ է կառուցել նոր գործարաններ, արտադրական կենտրոններ։ Եթե մենք տարեկան 4 միլիարդ դոլարով ավել ապրանք ենք ներմուծում, քան արտահանում, նշանակում է՝ այդքանով աղքատանում ենք։ Այդ գումարը կարելի է պահել երկրի ներսում՝ զարգացնելով տեղական արտադրությունը»։

Գյուղատնտեսություն․ «Մթերում, մթերում, մթերում»

Եթերում Նարեկ Կարապետյանը նաև ներկայացրեց շարժման հայեցակարգը գյուղատնտեսության ոլորտում։ Նրա խոսքով, Հայաստանի հիմնական խնդիրը մթերման արդյունավետ համակարգի բացակայությունն է։

«Այսօր մեր երկրում ընդամենը մի քանի ընկերություններ են զբաղվում մթերքով, օրինակ՝ «Սպայկան»։ Սակայն անհրաժեշտ է ունենալ տասնյակ նմանատիպ ընկերություններ։ Միայն այդ դեպքում գյուղացին կկարողանա իր արտադրանքը վաճառել մրցակցային և արդար գնով։ Մեր շարժման մշակած նոր մոտեցումը հիմնված է հենց այս գաղափարի վրա՝ մթերում, մթերում, մթերում»,– ասաց նա։

Կոչ՝ միանալու «Մեր ձևով» շարժմանը

Նարեկ Կարապետյանը վստահություն հայտնեց, որ առաջարկվող տնտեսական քաղաքականությունը կօգնի լուծել ոչ միայն գործազրկության, այլև արտահանման ու գյուղատնտեսական ոլորտի հիմնախնդիրները։

«Մեր երկրի ամենաառաջին խնդիրը աշխատանքն է։ Եթե այս հարցը լուծենք, մյուս խնդիրները նույնպես հնարավոր կլինի հաղթահարել։ Միացեք մեզ, և մենք միասին կկարողանանք փոխել մեր հայրենիքը»,– եզրափակեց իր խոսքը շարժման համակարգողը։