Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրում և նախաստորագրված Խաղաղության համաձայնագրում առկա բոլոր խնդիրները մենք դեռ մեկ ամիս առաջ ենք բացահայտել. Էդմոն Մարուքյան
Դիտեցի ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանը, որը ավելի շատ պոեզիայի երեկո էր հիշեցնում։ Պարզապես խղճահարություն էին առաջացնում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հարց-ելույթները։
Ինչպե՞ս թույլ տվեցին, որ վարչապետը այդքան հեշտությամբ շրջանցի այն հարցերը որոնց մասին օգոստոսի 8-ից խոսում ենք։ Խնդիրը, սակայն, ոչ թե Փաշինյանի հռետորական հնարքներում է, այլ ընդդիմադիր պատգամավորների հարցերում և արձագանքներում՝ որոշ բացառություններով։
Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրում և նախաստորագրված Խաղաղության համաձայնագրում առկա բոլոր խնդիրները մենք դեռ մեկ ամիս առաջ ենք բացահայտել, և այժմ դրանք արդեն ակնհայտ են բոլորի համար։
Հենց ստորագրման օրվանից սկսած մանրամասն բացատրել ենք, թե ինչ խնդրահարույց կետեր կան յուրաքանչյուր փաստաթղթում։ Այդ թվում՝ բացահայտել ենք նաև վարչապետի պաշտոնական կայքում Դոնալդ Թրամփի կարգավիճակի կեղծումը։ Եվ հայկական քաղաքական դաշտի բոլոր ուժերը օգտվել են մեր այդ վերլուծությունից, սակայն այսօր ԱԺ ընդդիմությունը արձանագրեց հերթական ֆիասկոն հարցուպատասխանի ձևաչափում։
Եթե հարց եք տալիս, բայց պատասխանից հետո հայտնվում եք անհարմար դրության մեջ, ապա ի՞նչ իմաստ ունի ձեր հարց տալը։ Նույն տրամաբանությամբ՝ եթե չեք կարողանում իրական վերահսկողություն իրականացնել, առհասարակ ի՞նչ գործ ունեք խորհրդարանում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է