Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ քաղաքաշինական ոլորտում լրջագույն դժգոհություններ են կուտակվում։ Ի մասնավորի, ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարվա մարտից պահանջում են գույքահարկ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Չնայած օրենքը խորհրդարանն ընդունել էր դեռևս 2023-ի սկզբին, գործնականում այն մոռացության էր մատնվել։ Ոլորտի մասնագետները հարց են բարձրացնում՝ ի՞նչ է սա, եթե ոչ սովորական օդի հարկ. կառուցապատողներից պահանջում են հարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Երևանի ավագանու սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվեց հարցը, որոշ արտոնություններ կիրառվեցին։ Իսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում հրապարակված է հարցը լուծող նախագիծ, որը կրկին սահմանում է արտոնություններ: Սա նշանակում է, որ կառավարությունում էլ են հասկանում կառուցապատողների արդարացի դժգոհությունը, հասկանում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ուժեղ հարված է հասցվելու ոչ միայն քաղաքաշինական ոլորտին, այլև տնտեսության՝ քաղաքաշինության հետ փոխկապակցված բազմաթիվ այլ ճյուղերի։

Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակած նախագծով առաջարկել է հետաձգել գոյություն չունեցող գույքի հարկումը միջին հաշվարկով 18 ամսով՝ հնարավորություն տալով կառուցապատողներին ավարտել մեկնարկված նախագծերը։ Իսկ Երևանի ավագանին որոշեց «աջակցել» կառուցապատողներին՝ 25 % արտոնություն տրամադրելով նրանց։

Այս իրողության մեջ իշխանությունները ոչ թե հերոսի, այլ ավելի շուտ «Չիպոլինոյի» աշխարհից եկած կերպարի են նմանվում՝ «Սենյոր Պոմիդորներ». այսուհետև «օդի հարկի» համար կառուցապատողներն արտոնություն են ստանալու:

Ըստ մասնագետների, այն, ինչ կատարվում է այսօր, սոսկ հարկային քաղաքականության հարց չէ։ Սա հերթական դրսևորումն է այն տրամաբանության, որով ղեկավարվում է գործող իշխանությունը: Այս իրավիճակը խորքային հետևանքներ է ունենալու։ Տնտեսական գործունեության ամենաակտիվ ճյուղերից մեկը՝ քաղաքաշինությունը, կանգնած է ռիսկերի առաջ։ Շինարարական ընկերությունների սնանկությունը նշանակում է անավարտ ծրագրեր, ներդրումային միջավայրի վատթարացում և նոր սոցիալական խնդիրներ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ իրենց քաղաքականությունը հիմնված չէ կանխատեսելիության և ռազմավարական մոտեցումների վրա, այլ միայն պահի թելադրանքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում