Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկաստանն ու Իրանը Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացրել՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Ըստ հաղորդագրությունների, բանակցությունների հիմքում Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ թեմաներ են։ Դրանից զատ, տեղի է ունեցել Հնդկաստան-Իրան-Հայաստան պարբերական դարձած եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան միջանցքը կմիանա Հյուսիս-Հարավին, և դա թույլ կտա Հայաստանին դառնալ կապող օղակ ՌԴ-ի ու Վրաստանի և Իրանի միջև. ռուսական ապրանքները տարանցվելու են դեպի Իրան և Պարսից ծոց, իսկ հնդկական և իրանական ապրանքները ՀՀ-ով, որպես միջանցք, կարտահանվեն վրացական սևծովյան նավահանգիստներ (Փոթի, Բաթումի) և ՌԴ(Վերին Լարսով)։

«Հայաստանը պետք է ներգրավի ուղիղ ներդրումներ ՌԴ-ից՝ որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ անդամ երկիր, Իրանից՝ որպես ՀՀ-ի բարեկամ և թուրքադրբեջանական տանդեմին հակազդող երկիր, ինչպես նաև Հնդկաստանից՝ որպես տնտեսական գերտերության, որը նաև Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդն է։ ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիր է մնում ինչպես անվտանգության ապահովումը ռուսական, հնդկական և, ինչու ոչ, նաև իրանական զինատեսակներով, այնպես էլ տնտեսության զարգացումը՝ մասնավորապես Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր Սյունիքում: Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, և այդ ճնշմանը դիմակայելու համար պետք է դաշնակիցների օգնությամբ ունենալ հզոր բանակ և կայուն տնտեսություն՝ մաս կազմել տարածաշրջանային կարևորության լոգիստիկ, էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, նոր ծրագրեր կյանքի կոչել հարևան Իրանի, Վրաստանի հետ և ԵԱՏՄ-ի համար դառնալ կամուրջ դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա»,-գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար պետք է հենվի թե՛ ավանդական դաշնակիցների վրա, թե՛ գտնի նոր դաշնակիցներ՝ ի դեմս Հնդկաստանի՝ այս դեպքում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիային դիմակայելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում