Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, նկատենք՝ որերորդ անգամ, լրահոսը հեղեղվում է տեղեկություններով, որ այսինչ քպականի եղբայրը կամ այլ հարազատները ոստիկանական պարեկի են ծեծել, քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրել, առհասարակ, իրենց սանձարձակ են պահել: Ըստ որում, ոչ միայն բուն քպական ինչ-ինչ պաշտոնյաներ, ասենք՝ համայնքապետի հարթության վրա, այլ իրենց ազգուտակի ներկայացուցիչները:

Կամ՝ մեկ էլ լրահոսից տեղեկանում ես, որ այսինչ ու այնինչ քպականը այս կամ այն խոշոր շինարարությունն է ձեռնարկել: Լավ, դեռ կառուցապատումը՝ մի կողմ: Հանկարծակի պարզվում է, որ քպական տարբեր նկատելի դեմքերի հարազատների մեջ գործարար թունդ ջիղ է «հայտնաբերվել», ու, ինչպես Պարոնյանը կասեր, նրանք «կալվածքներու և ագարակներու տեր են»:

Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր այս ամենի հետ կապված: Այն, որ չնայած աղմկահարույց տեղեկությունների ու հրապարակումների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց ազգականների, մտերիմների այլազան անընդունելի դրսևորումների հետ կապված, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, շատ հանգիստ, անցնցում անցնում է, «մարսվում» է այս ամենը:

Սա՝ այն դեպքում, երբ «նախկինների օրոք» նմանօրինակ կամ դրանից ավելի նվազ հնչեղ դեպքերի վերաբերյալ սաստիկ աղմուկ էր բարձրանում: Աղմուկը ո՞րն է՝ տիեզերական վայնասուն էր բարձրանում. է՛լ քրեաօլիգարխիկ ռեժիմ, է՛լ ԽԾԲ, է՛լ կոռումպացված համակարգ, է՛լ համակարգային անպատժելիություն, է՛լ ինչ ասես...

Չնայած, էլ ի՜նչ աղմուկ, եթե նախկին աղմկողները ներկա իշխանավորներն են մեծամասամբ: Հարկավ, սխալ ու անազնիվ կլինի ասել, թե նախկինում չկային նման հոռի երևույթներ: Կային, ու քիչ չէին: Առհասարակ, թույլ տանք մեզ նկատել, որ 2018-ին, այսպես կոչված, «թավիշը» մեծապես նաև դրա հետևանքով էր նման բազմություն հավաքել կամ դուրս բերել փողոց, որպեսզի հանրությունն ազատվի նման երևույթներից, այլ ոչ թե էլ ավելի խորը թաղվի նման բարքերի մեջ՝ պարզապես նոր «դեմքերով» ու շատ ավելի սանձարձակ պահվածք դրսևորողներով:

Ու հիմա տպավորությունն այն է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որոշել են այս առումով այնպես տալ-անցնել «նախկիններին», որ բոլորը զարմանքից քար կտրեն: Ու, այո, արդեն վաղուց տվելանցել են:

Եվ, բնականաբար, ոչինչ պատահական չէ: Եթե գործող իշխանական թիմն իր ղեկավարի հետ կարող է երկիրն ու ժողովրդին ներքաշել աղետալի ու ողբերգական ընթացքի մեջ, պատերազմ ու հազարավոր զոհեր, ահռելի կորուստներ պատճառել, բայց ոչ մի պատասխանատվություն չկրել, ավելին՝ անվրդով շարունակել մնալ իշխանության, ինչո՞ւ պիտի ավելի ցածր ռանգի քպականները չմտածեն, որ իրենք էլ են անպատժելի, անձեռնմխելի: Առավել ևս՝ ինչո՞ւ չառիթավորվեն նրանց հարազատները: Ինչպես ասում են, հազիվ առիթ է...

Դե, եթե կարելի է մարդուն, բանակային սպային ծեծել, կոմատոզ վիճակի հասցնել, որից նա տարիներ անց մահանա, բայց գործնականում մնալ անպատիժ... Եթե կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, նրա ու չծնված երեխայի մահվան պատճառ դառնալ (սպանել), բայց մնալ ազատության մեջ... Եթե որևէ քպական կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին նողկալի վիրավորական արտահայտություններ անել ու մնալ անպատիժ: Եթե... լավ, չհոգնեցնենք օրինակներով. գլոբալ ձախավերումներից մինչև առօրեական սանձարձակություններ՝ բոլորի աչքի առջև են: Ու տրամաբանական է, որ նշյալ «եթե»-ների շարունակությունն այն պիտի լինի, ինչ ունենք այսօր: Դա օրինաչափ է: Անպատժելիությունը, անպատասխանատվությունը (այս դեպքում՝ պատասխանատվության չենթարկվելը) անխուսափելիորեն հանգեցնում են էլ ավելի սանձարձակ ու վայրագ դրսևորումների:

Նման պայմաններում ու միջավայրում մյուս, ավելի ցածր տրամաչափի քպականներն ու նրանց հարազատներն էլ պետք է ավելի ու ավելի համոզվեն այն մտայնության մեջ, թե իրենք «վերին արտի ցորենն» են ու ինչ ուզեն՝ կանեն:

Հա, այն օրն էլ քպականներից մեկն ԱԺ նիստերի դահլիճում դիմում էր ընդդիմադիրներին, թե «ի՜նչ երեսով եք դուք այստեղ նստած...»: Լո՞ւրջ, Արցախը աղետի մատնած, երկրին ու ժողովրդին փորձանքների մեջ նետած, «Եռաբլուրը» և երկրի բոլոր բնակավայրերի շիրմատները 18-25 տարեկան լուսավոր տղաների տապանաքարերով ընդարձակած ՔՊ-ի ներկայացուցիչնե՞րն են «երեսատեղ ունենալու» մասին խոսում:

Դուք այդ ի՞նչ երես ունեք, որ դեռ իշխանություն եք:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել միասնաբար, ու առիթը վերը հիշատակված միջադեպն է՝ կապված ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու հետ: Ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, ճիշտ են անում: Իսկապես, այդպիսի հանձնաժողով պետք է: Բայց մի կողմից՝ այդպիսի հանձնաժողով (հանձնաժողովներ) պետք է ստեղծել գրեթե բոլոր քպականների կամ առնվազն նրանց մեծ մասի համար: Մյուս կողմից՝ այստեղ հիշում ենք ժողովրդական հայտնի խոսքը. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատն ինչ անի»:

Կյանքն ու հենց ՔՊ-ի ու իրենց առնչակցվող անձանց վարքը այլ հետևության տեղ չի թողել: Երեկ էլ նախարարներից մեկն էր անընդհատ լայնաբերան ժպտում, երբ իրեն քննադատում էին: Պետքներն էլ չէ: Սա են, ի՞նչ կարող ես ասել:

Ու որպես ամփոփում. եթե համակարգչի մոտ ժապավեններով «փաթեթավորված» բութ գործիք են դնում՝ ի դեմս մուրճի, ապա մի փոքր համարձակություն ունենալու և հայելու մեջ նայելու պարագայում կարող են նաև «հայտնագործել», որ ՔՊ-ն վաղուց «վիշապացել» է, ավելին՝ այդ «վիշապացումն» արդեն անդառնալիորեն ամբողջացել է: Իսկ ամբողջացած «վիշապացումն» արդեն անխուսափելի վերջի սկիզբն է: Հա, գուցե մուրճով հայելուն հարվածելու գայթակղություն էլ լինի, բայց հայելին մեղավոր չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում