Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման առաջին քայլերը․ Սամվել Կարապետյանի թիմը Տավուշում

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները «Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղ՝ Իջևան խոշորացված համայնքի կազմում։ Նրանք շրջայց են կատարել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին և զրուցել բնակիչների հետ՝ նրանց հուզող խնդիրների շուրջ։ Գյուղացիները ջերմությամբ ու ոգևորությամբ են ընդունել հյուրերին՝ ներկայացնելով իրենց առօրյա հոգսերը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 29-ին «Մեր ձևով» շարժման շնորհանդեսի ժամանակ համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր հինգ հիմնական աշխատանքային խմբերի ձևավորման մասին։ Առաջին խումբը կրում է «Նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» անունը։ Իսկ Սամվել Կարապետյանը մեկուսարանից հղած իր ուղերձում պատկերավոր նկարագրել էր իշխանությունների անգործությունը՝ նշելով, որ մարզերում աշխատունակ մարդիկ հաճախ ստիպված են անգործ նստել կամ նարդի խաղալ՝ զրկվելով լավ կյանքի մասին նույնիսկ երազելու հնարավորությունից։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան մոտ 4 միլիարդ դոլարով ավելի ապրանք է ներմուծում, քան արտահանում, ինչն իր մեջ պարունակում է մեծ ներուժ նոր արտադրություններ կառուցելու և ներդրումներ ներգրավելու համար։ «Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում պետք է իրական մրցակցություն ստեղծվի մթերող ընկերությունների միջև, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքից շահույթ ստանալ ու ապահովել ընտանիքի բարեկեցությունը։ Մեր գյուղմթերքը կարող է հիմք դառնալ սննդի արդյունաբերության զարգացման համար»,- նշել էր նա։

Շարժման անդամների այցը Տավուշ ուներ նաև խորհրդանշական նշանակություն։ Մինչ մայրաքաղաք Երևանում կենտրոնացած են ֆինանսական ու քաղաքական ռեսուրսները, մարզերը մնացել են երկրորդ պլանում, թեև ՀՀ քաղաքացիների երկու երրորդը ապրում է հենց մարզերում։ Նրանց ձայնը վճռորոշ է լինելու գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար։ Նախորդ ընտրություններում Փաշինյանի իշխանությունը ամենացածր արդյունքները ցույց էր տվել Երևանում, մինչդեռ մարզերում կարողացել էր քվեներ ստանալ ընդդիմության պասիվության պատճառով։

Այս համատեքստում Տավուշի առաջին այցելությունը ոչ միայն ընդգծեց «Մեր ձևով» շարժման ուշադրությունը մարզերի սոցիալական խնդիրների նկատմամբ, այլ նաև ցույց տվեց, որ Փաշինյանը նույնիսկ իր ծննդավայրում՝ Իջևանում, չունի այն վստահությունը, որով փորձում է ներկայանալ։

Բոլոր այս զարգացումները վկայում են, որ ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում Սամվել Կարապետյանի թիմը կարող է իրական այլընտրանք դառնալ՝ Հայաստանի քաղաքական դաշտը «նիկոլազերծելով» և երկիրը զարգացման ճանապարհին դնելով։