Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «GALLUP» - ը հրապարակեց հերթական հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ձայների 17,3 տոկոսը, ինչը, ըստ Արամ Նավասարդյանի, նախորդ հարցման համեմատ մի փոքր աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, հատկապես, որ հարցման մյուս արդյունքների համաձայն, հարցվածների 60 տոկոսը բացասական է վերաբերվել Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Թվում է՝ առկա է որոշակի հակասություն հարցման այս երկու արդյունքների միջև։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը, սակայն, կարծում է, որ իրականում այս երկու հարցադրումները պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ «ՔՊ-ի վարկանիշի աճը պայմանավորված է վաշինգտոնյան հանդիպումով ու իշխանությունների կողմից այդ հանդիպմանը տեղի ունեցած իրադարձության խեղաթյուրմամբ։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ընդամենը նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», սակայն այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես խաղաղության հաստատման փաստ։ Մի կողմ թողնենք այն, որ «Խաղաղության համաձայնագիրն» ու «Խաղաղության պայմանագիրը» թե՛ իրավաբանորեն, թե՛ իրենց նշանակությամբ տարբեր փաստաթղթեր են, սակայն նույնիսկ այդ համաձայնագիրը ոչ միայն չի ստորագրվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, այլև չի էլ հանդիսանում վերջնարդյունք։ Նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրով» կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ու վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, գործընթացները նույն տրամաբանությամբ շարունակվում են, ինչ մինչ այդ փաստաթղթի նախաստորագրումը։ Նույն հանդիպումներն են, նույն քննարկումներն ու Ադրբեջանի կողմից չփոխվող նույն պահանջները: Սակայն Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին այն շահարկել ներքին լսարանում, անտեսել նախաստորագրված բառը ու ներկայացնել որպես վերջնական խաղաղություն։ Հասարակության՝ որոշ չափով դրական արձագանքը սպասելի էր, սակայն, էլի եմ շեշտում, այն արդյունքն է իշխանության մանիպուլ յացիաների։ Մարդիկ հստակ պետք է իմանան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, ու կնքված «խաղաղության պայմանագիր» գոյություն չունի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանն ու հավելում, որ ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա հասարակությունն այստեղ հստակ տեսնում է այն վտանգները, որոնք հաջորդելու են դրան, այն է՝ ինքնիշխանության կորուստ այդ հատվածում, ադրբեջանցիների անարգել մուտք ոչ միայն տվյալ տարածք, այլ նաև հնարավոր է Հայաստանի այլ բնակավայրեր։

«GALLUP»-ի հարցման մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի վարկանիշին, որն աճել է մոտ 5 անգամ՝ հասնելով 13,4 տոկոսի։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի նման բարձրացումը, առավել ևս, որ դեռևս այդ քաղաքական ուժը վերջնականորեն ձևավորված չէ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ։ «Առաջինը՝ Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշն ու նախկինում և, թերևս, նաև ներկայումս նրա կողմից իրականացվող բարեգործությունները։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների ֆոնին ու կալանավորվեց հենց Եկեղեցուն պաշտպանելու արդյունքում։ Սա հոգեբանական շատ կարևոր գործոն է, քանի որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստեղծել պատրանք, որ վայելում է ժողովրդի աջակցությունը, փաստն այն է, որ հայ մարդը, հայաստանյան հասարակությունը մշտապես ակնածել ու մեծարել է Եկեղեցուն։ Եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց իրականացրած կլիներ իր գրոհը Մայր Աթոռի վրա։ Այսինքն՝ հանուն Եկեղեցու հետապնդվելը, կալանավորվելն ու ունեզրկվելը նույնպես մեծ դեր կարող են խաղալ վարկանիշի բարձրացման վրա»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Երրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ այս պահը Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմնական շեշտադրումներն անում են սոցիալական խնդիրների ուղղությամբ։ Քաղաքականությանը պետք է նայել իրատեսական տեսանկյունից ու ցանկալին իրականության տեղ չդնել։ Որքան էլ ազգային խնդիրները ունենան ռազմավարական ու ճակատագրական նշանակություն, որքան էլ նույն սոցիալական խնդիրները հետևանք լինեն նաև ազգային ձախողված քաղաքականության, այնուամենայնիվ, շարքային քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական հարցերն ունեն կարևոր նշանակություն։ Նախորդ պայքարների ոչ ցանկալի արդյունքի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ այդ հարցերը չստացան անհրաժեշտ տեղ օրակարգային հարցերում։ Իսկ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է խոսել նրանից, ինչը մարդն այս պահին զգում է իր մաշկի վրա։ Սակայն շատ կարևոր է, թե ընթացքում նրանք ինչ դիրքորոշում կհայտնեն ազգային խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե ազգային առկա խնդիրներին չտրվեն հայանպաստ լուծումներ, ստացվելու է, որ մենք Նիկոլ Փաշինյանին ցանկանալու ենք փոխել զուտ փոխելու համար։ Եվ չորրորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը, սակայն, ըստ Կարապետյանի, որպեսզի հաջողվի, ոչ միայն հանրային, այլ նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա, նոր ձևավորվող ուժը «մեր շարժումը ապաքաղաքական» է խոսույթից պետք է անցում կատարի նաև քաղաքական ուղերձներին. «Առաջինը հասկանալի է, որ ուղղված է լայն հասարակությանը, սակայն քաղաքական դաշտը նույնպես պետք է իմանա, թե ինքն ինչպես է դիրքավորվելու առաջիկա պայքարում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում