Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Համաշխարհային պարտքային ճգնաժամն ու Հայաստանի վտանգավոր եզրագիծը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակներում համաշխարհային տնտեսությունը կանգնած է պարտքային նոր ճգնաժամի առաջ, որն իր բարդությամբ, ծավալով և հնարավոր հետևանքներով գերազանցում է նախորդ տասնամյակների բոլոր նմանատիպ զարգացումները։ Պարտքի ընդհանուր մակարդակը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար հասել է ռեկորդային չափերի։

Ըստ հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների, համաշխարհային պետական, կորպորատիվ և անձնական պարտքն այսօր գերազանցում է շուրջ 315 տրիլիոն դոլարը։ Այս թվերը միայն վիճակագրական տպավորիչ ինդիկատոր չեն, այլ վկայում են համակարգային այնպիսի խնդիրների մասին, որոնք սպառնում են ինչպես առանձին երկրների ֆինանսական կայունությանը, այնպես էլ ամբողջ միջազգային տնտեսական համակարգի հավասարակշռությանը։

Համաշխարհային պարտքային ճգնաժամի խորքային արմատները բազմաշերտ են։ Առաջին հերթին՝ վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ֆինանսական քաղաքականությունն ուղղված էր էժան վարկային միջոցների հասանելիության ընդլայնմանը, իսկ կենտրոնական բանկերը տարիներ շարունակ պահպանում էին աննախադեպ ցածր տոկոսադրույքներ՝ խթանելու համար տնտեսական ակտիվությունը, սպառումը և ներդրումները։ Այս քաղաքականությունը, սակայն, հանգեցրեց նրան, որ թե՛ պետությունները, թե՛ կորպորացիաները, թե՛ տնային տնտեսություններն սկսեցին զանգվածաբար օգտագործել վարկային լծակները՝ հաճախ առանց ռիսկերի խորքային գնահատման։ Սրա արդյունքում ձևավորվեց պարտքային փուչիկ, որի պայթյունի վտանգը հատկապես ակնառու դարձավ COVID-19 համավարակի և դրան հաջորդած գլոբալ տնտեսական ցնցումների ժամանակ։

Պարտքային ճգնաժամի երկրորդ հիմնական պատճառը գլոբալ տնտեսական աճի դանդաղումն է։ Զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերի երկարաժամկետ նվազումը, բնակչության ծերացումը, արտադրողականության բարեփոխումների սահմանափակ հնարավորությունները հանգեցրին պետական բյուջեների դեֆիցիտի խորացմանն ու պարտքի կուտակմանը։ Զարգացող երկրներում, ընդհակառակը, չնայած արագ աճի որոշ ժամանակահատվածներին, արտաքին շուկաների ցնցումները, արժութային տատանումները, ներդրումային ռիսկերը և կառավարման թերությունները բերեցին պարտքային բեռի անընդհատ ավելացման։ Հատկանշական է, որ արդեն պարտքի սպասարկման բեռն աճում է ոչ միայն ՀՆԱ-ի հետ համեմատ, այլև պետական բյուջեների՝ հարկաբյուջետային ճկունության սահմանափակումների հաշվին։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը վերջին տարիներին անընդհատ ահազանգում են պարտքային ճգնաժամի խորացման մասին։ Ուշագրավ է, որ ԱՄՀ-ի վերջին զեկույցներում նշվում է, որ աշխարհի ավելի քան 55 երկիր գտնվում է պարտքի սպասարկման լուրջ ռիսկի տակ, իսկ տասնյակ պետություններ արդեն իսկ չեն կարողանում ժամանակին կատարել իրենց արտաքին պարտավորությունները։ Սա հատկապես ակներև է Աֆրիկայի, Հարավային Ասիայի, Լատինական Ամերիկայի և որոշ եվրոպական երկրների համար, որտեղ պետական պարտքի մակարդակը գերազանցում է ՀՆԱ-ի 100 %-ը, իսկ վարկային ռեսուրսների արժեքը շարունակում է աճել՝ կենտրոնական բանկերի տոկոսադրույքների բարձրացման ֆոնին։

Զարգացած տնտեսություններում պարտքի աճը նոր որակ է ստանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում