Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Էջմիածինը չի «հանձնվում». հոգևորն ընդդեմ քաղաքական ճնշումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ հասարակությունը չի ընդունել Փաշինյանի հակաեկեղեցական ակտիվությունը. դրա պաշտպանությամբ հանդես են գալիս բացառապես իշխանամետ ֆեյքերը։ Նույնիսկ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հավատարիմ ընտրազանգվածի մնացորդների շրջանում վրդովմունք առաջացրեց Հայ առաքելական եկեղեցու դեմ չափազանց ագրեսիվ հարձակումները։ Վրդովմունք առաջացրեց նաև Փաշինյանի փորձը՝ ՀԱԵ-ի գործերին միջամտությունը ներկայացնել որպես հանկարծ արթնացած «կրոնական զգացմունք»։

Նրա «աղոթքներից» ու «հավատացյալ լինելու» հայտարարություններից բխող խոսքերը հնչում են կեղծ ու անբնական։ Եթե նա ազնվորեն խոստովաներ իր հակակրոնական դրդապատճառները, գուցե ստանար որոշակի աջակցություն՝ թեկուզ մարգինալ շրջանակներից։ Բայց սրբի անհաջող դիմակով Փաշինյանը դառնում է վանող՝ առանց բացառության բոլորի համար։

Փաշինյանի նախաձեռնություններին հենարան չդարձավ անգամ վարչական ռեսուրսը։ Նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն են հրաժարվում մասնակցել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտում են։ Ամռանը մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Էջմիածնի դեմ հարձակումների համար կառավարությունը հավաքագրում է կեղծ «ակտիվիստների» խմբեր, որոնք հիմնականում բաղկացած են նախկին հանցագործներից և սոցիալապես անբարոյական վարք ունեցող անձանցից։ Բացի այդպիսի տարրերից, նույնիսկ վճարի դիմաց չգտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեին ներգրավվել այդ կեղտոտ գործին։

Հասարակական համընդհանուր մերժման պայմաններում Փաշինյանը ընտրեց այլ մարտավարություն՝ պառակտում սերմանել հենց ՀԱԵ-ի ներսում։ Նա հիմա Եկեղեցու ոչնչացման գործիքներ է փնտրում ոչ թե դրսում, այլ ներսում։ Եվ այս ծրագիրը կարող է թվալ գործնական։ ՀԱԵ-ն բարդ, հիերարխիկ կառույց է, և բնական է, որ դրա ներսում կան մարդիկ, ովքեր անձնական վիրավորվածություն ունեն Կաթողիկոսից կամ իրենց ինչ-որ բանով շրջանցված են զգում։ Կան կարգալույծ արված հոգևորականներ, նախկին եկեղեցականներ, նրանք, ովքեր ունեցել են կոնֆլիկտներ եկեղեցական ղեկավարության հետ կամ պարզապես դժգոհ են։ Փաշինյանը փորձում է հենց նրանց ներգրավել պառակտման գործընթացում՝ առաջարկելով համագործակցել և ստեղծել նոր եկեղեցական կառույց՝ ենթակա գործող իշխանությանը։ Նա բառացիորեն գայթակղում է հոգևորականներին՝ կասկածի տակ դնելով եկեղեցու Կանոնակարգը։ Ինչո՞ւ պետք է քահանաները ենթարկվեն եպիսկոպոսներին՝ հարցադրում է անում Փաշինյանը։

Երբ ֆեյսբուքում հայտնվեցին Հովհանավանքի հոգևորական Արամ քահանա Ասատրյանի քննադատական գրառումները՝ ուղղված բարձր եկեղեցական իշխանությանը, Փաշինյանը անմիջապես արձագանքեց՝ ողջունելով այդ «նախաձեռնությունը»։ Նա բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ու պարգևատրել յուրաքանչյուր քահանայի, որը բացասաբար կարտահայտվի ՀԱԵ-ի մասին։ Նա առաջարկում է ցանկացած ներքին տարաձայնություն վերածել սկանդալի, ցանկացած անձնական դժգոհություն՝ քաղաքական գործիքակազմի։

Պետք է նշել, որ եթե հոգևորականների շրջանում գտնվեին մարդիկ, որոնք կգնային իրենց հույզերի հետևից, այս ծրագիրը կարող էր իրականանալ։ Բարեբախտաբար, հայ հոգևորականների մեծամասնությունը նման գայթակղություններին չի տրվում։ Նույնիսկ դժգոհները հասկանում են, որ այժմ ժամանակը չէ՝ Մայր Աթոռի հասցեին քննադատական ելույթներ ունենալու։ Քահանան, որ հանդես կգա ՀԱԵ-ի դեմ, փաստացի միավորվում է Փաշինյանի հետ, որի քաղաքականությունը բացահայտ հակահայկական է։ Եկեղեցուն ծառայելու ուղին ընտրում են արժանապատվություն ունեցող մարդիկ, ոչ թե պատահական անձինք։ Նրանց մեջ քիչ են նրանք, ովքեր կցանկանան հրապարակայնորեն հաշիվներ մաքրել՝ անձնական հավակնությունների համար։ Իսկ Փաշինյանի հետ համագործակցել՝ նշանակում է մրոտվել։ Բոլորը հասկանում են, որ անհնար է միաժամանակ լինել հոգևորական և համագործակցել Փաշինյանի նման հակաեկեղեցական կերպարի հետ։

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա դատավարություն Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ։ Այս բարձրաստիճան հոգևորականը որոշեց չվտանգել իր հոտը, ովքեր փորձում էին պաշտպանել նրան ուժայիններից, և չվտանգել Սուրբ Էջմիածինը, որտեղ կարող էր հանգիստ ու երկար ժամանակ թաքնվել։ Նա ինքնակամ ներկայացավ քննչական մարմիններին և այդ պահից գտնվում է կալանքի տակ։ Իսկ դատախազները, ովքեր ստորագրել են ձերբակալման հրամանները, ստացել են պաշտոնի բարձրացումներ։ Փաշինյանը ստիպված է պարգևատրել այն քչերին, ովքեր համաձայն են մասնակցել Եկեղեցու դեմ հալածանքներին։ Նրանց անուններն են՝ Հայկ Հովհաննիսյան և Վահան Հարությունյան։ Երկիրը պետք է ճանաչի այդ անունները։ Ինչպես ասել է Աջապահյանը, «Տե՛ր, մի՛ ներիր նրանց, քանզի նրանք գիտեն, թե ինչ են անում»։ Նրանք կատարել են իրենց գիտակցված ընտրությունը։

Այժմ ընտրություն պետք է կատարի հայ հոգևորականությունը։ Բայց այդ ընտրությունը բարդ չի լինելու։ Փաշինյանի փորձերը՝ պառակտել Հայ առաքելական եկեղեցին, միայն կամրապնդեն Եկեղեցու միասնությունը։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, իր այսպիսի ձգտումներով կդառնա ավելի զավեշտալի, քան երբևէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում