Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Հայ-թուրքական իմիտացիա. Թուրքիայի նախապայմաններն անփոփոխ են

Երեկ վերջապես կայացել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնացների հանդիպումը, ընդ որում, տևական դադարից հետո թուրքական կողմից բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստան է այցելել Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։ Արդեն Երևանում ԱԳՆ շենքում կայացած հանդիպմանը կողմերը մի քանի հայտարարություններ են արել, նշել, որ համապատասխան մարմինները անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ կկատարեն Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման համար։

Վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով, պայմանավորել են ջանքեր գործադրել մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, նաև Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։

Հաղորդվում է, թե հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև։ Վերահաստատվել է նաև հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։ Այդուհանդերձ, նախապայմանները կան և հնչել են հանդիպումից անմիջապես հետո։ Ինքը՝ Սերդար Քըլըչը, նախքան Հայաստան այցելելը, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, Սյունիք տեղանունն ընդհանրապես չի օգտագործել և կրկին առաջ տարել թուրքական և ադրբեջանական նարատիվները։

Իսկ այն, որ այս հանդիպումը 2 երկրների հատուկ բանագնացների միջև ընդամենը իմիտացիա է, կարելի է պարզել՝ հետևելով հանդիպման արձագանքներին։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին։ Ֆիդանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագրի ստորագրելն է հենց համարում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորություն, ինչը հենց նախապայման է։

Ըստ էության, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և Թուրքիայի քավորությամբ իրականացվող մի գործընթացի հետ, որի շրջանակներում ընդամենը իմիտացիա է իրականացվում, փորձում են խաբել հայ հասարակությանը հարաբերությունների կարգավորմամբ։ Պաշտոնական Անկարան նման որևէ ցանկություն առայժմ չունի։

Մերի Խաչատրյան