Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Ինչո՞ւ է նոր քրեական վարույթ նախաձեռնվել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք տեղեկություններ էինք ստացել, որ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ: Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք Արշակ Կարապետյանի հետ՝ խնդրելով նշել, թե ինչի մասին է խոսքը: Նա հաստատեց այս տեղեկությունը և ասաց, որ պատճառը թե՛ իր քաղաքական ակտիվությունն է ու սուր քննադատությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին, թե՛ դեռ իր պաշտպանության եղած նախարար ժամանակ արված քայլերը, որոնք նա «չի մարսում»:

«Պատկերացնո՞ւմ եք զավեշտի աստիճանը, ինձ վրա քրեական գործ են նկարել նրա համար, որ ես, լինելով պաշտպանության նախարար, գնացել եմ Արցախ: Եթե 2021 թվականին Արցախ գնալն ապօրինություն է համարվում, Արցախն ապօրինի տարածք է համարվում, բա 2019 թվականին որ Նիկոլը Քոչարի էր պարում Շուշիում կամ որ Ստեփանակերտում գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», այն ժամանակ ապօրինի՞ չէր: Հասկանո՞ւմ եք սրանց աբսուրդի աստիճանը, անհեթեթության աստիճանը: Բայց թող Նիկոլը լավ լսի, թող իմանա՝ ես հպարտ եմ, որ գնացել եմ Արցախ, ու վստահ եմ, որ էլի առիթ ունենալու եմ գնալու Արցախ: Ավելին, քրգործերի այս «նկարիչներին», իր գլխավորությամբ, բռնելու ենք ու Արցախում եկեղեցու առջև չոքացնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ այս իշխանությունները չեն ներվելու. «Իրենց թվում է՝ ներվելո՞ւ են: Ոչ մի դեպքում: Գեներալ Կարապետյանը չի ներելու և պատժելու է, այդ թվում՝ նշյալ բոլոր «նկարիչներին», քանի որ իրենցով Նիկոլը մուրճը ձեռքին ման է գալիս: Ընդ որում, հայկական դրոշն էլ կապել է մուրճին, ու դեռ սրբություններից է խոսում: Ես զինվորական եմ, սովոր եմ տեսնել դրոշի առջև խոնարհում, բայց անհնար է պատկերացնել, որ դրոշը կարելի է կապել մուրճին: Երանի է տալու, որ ամեն ինչ Նեպալի նման ավարտվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում