Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Արևմտյան «աչքկապոցին» ու շահագրգռությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր Հայաստանում» մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար իրավական հետապնդումների են ենթարկվում։ Արդյունքում 2018 թվականից սկսյալ երկրում քաղբանտարկյալների քանակի ռեկորդներ են գրանցվում:

Ընդհանրապես, ընդունված է համարել, որ քաղբանտարկյալների հարցը ոչ միայն ներքաղաքական թեմա է, այլև արտաքին քաղաքական։ Եվ միջազգային հանրությունը՝ հատկապես Արևմուտքի գլխավորությամբ, առավել ևս՝ եվրոպական համայնքը, որը մարդու իրավունքների ու ժողովրդավարության օրակարգը հռչակել է իր համար առաջնային, պարբերաբար գնահատականներ է հնչեցնում այս կամ այն երկրում մարդու իրավունքների վիճակի մասին։ Բայց ուշագրավ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում անընդհատ ժողովրդավարական արժեքները ոտնահարվում են, քաղբանտարկյալների թիվն ավելանում է, սակայն Եվրոպայի համար այս իրավիճակի հետ կապված անհանգստանալու որևէ առիթ չկա։

Եվ բնական է, որ այս իրավիճակի հետ կապված ժամանակ առ ժամանակ կոնկրետ հարցումներ են ուղղվում դեպի Բրյուսել։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ նամակ էր ուղղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Եվ ահա երկու ամիս անց ստացվել է նամակի պատասխանն առ այն, թե նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Նշվում է, թե իրենք ակնկալու են, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։

Կարող է արտաքուստ թվալ, թե ԵՄ-ն երկրի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն է որդեգրել։ Բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր նախկինում եվրոպական համայնքն այլ կերպ վարվում։ Բավական էր մի փոքր միջադեպ կամ քաղաքական հետապնդման նմանվող երևույթ, Եվրոպայից իսկույն սկսում էին ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին դասեր կարդալ Հայաստանի համար, դատապարտող հայտարարություններ անել ու բանաձևեր առաջ քաշել։ Այն ժամանակ անգամ տպավորություն էր առաջանում, թե ԵՄ-ից առիթ են փնտրում Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ի՞նչ փոխվեց այս մի քանի տարիների ընթացքում, ինչո՞ւ հանկարծ որոշեցին աչք փակել կատարվող քաղաքական այլանդակությունների առաջ։

Փաստացի իր այս քայլերի միջոցով Արևմուտքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր աջակցությամբ ու ցանկությամբ է Փաշինյանն իշխանության եկել՝ իրականացնելու որոշակի «ծրագրեր»: Ենթադրվում է, որ դրանք դեռ ավարտված չեն, և Բրյուսելը դեռևս որոշակի պլաններ ունի այս իշխանությունների հետ կապված, որոնք վերջինս հետևողականորեն իրականացնում է, բնականաբար, ի վնաս Հայաստանի շահերի։ Մի խոսքով, եթե Եվրոպայի համար նախընտրելի, «սրտի» իշխանություն է, որը լուռումունջ կզոհաբերի իր երկիրը հանուն Արևմուտքի քմահաճույքների ու «ծրագրերի», ապա ինչպես կուզի, կվարվի, կարող է նույնիսկ երկիրը տանել դեպի ծայրահեղ ավտորիտարիզմ։

Սա ցույց է տալիս, որ եվրոպական արժեքներն ընդամենը ծխածածկույթ են, ու ԵՄ-ն ոչ թե իր որդեգրած արժեհամակարգին է հետևում, այլ առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ ելնելով զուտ չոր քաղաքական հաշվարկներից։ Ու այդպես է նաև աշխարհի մյուս երկրների նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Հեռուն չգնալու համար դիտարկենք, թե ինչ դիրքորոշում ունի Արևմուտքը Հարավային Կովկասի մյուս երկրների նկատմամբ։ Օրինակ՝ երբ հարևան Վրաստանում իշխանության էին Արևմուտքին հարող, այսպես կոչված, «հեղափոխականները», որոնք երկիրը տարան պատերազմների ու հասցրեցին խայտառակ վիճակի, ապա Բրյուսելը խրախուսում էր նրանց, թեկուզ և այն դեպքերում, երբ կոպիտ ձևով խախտվում էին մարդու իրավունքները։ Իսկ երբ Վրաստանում իշխանության են այն ուժերը, որոնք ավելի անկախ քաղաքականություն են վարում, իսկույն Եվրոպական միության աչքում դառնում են մարդու իրավունքները ոտնահարող և հակաժողովրդավարական։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն բռնատիրական կառավարում է հաստատել երկրում, այլ պատերազմական հանցագործություններ է իրականացրել արցախահայության նկատմամբ, ապա Բրյուսելից որևէ անգամ կոնկրետ գնահատականներ չեն հնչել Բաքվի գործողությունների հետ կապված։ Ավելին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում էր, թե Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում։ ԵՄ-ից էլ խնդրում են, որ Ալիևն ավելացնի գազի մատակարարումները։

Մի խոսքով, Արևմուտքի համար չկան մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և նման այլ հասկացություններ, դրանք պարզապես կենացներ են: Արևմուտքի համար առաջնայինը բացառապես պահի թելադրանքն է, այն շահերը, որոնք տվյալ ժամանակահատվածում իրենց են հետաքրքիր, մնացյալի վրա՝ թքած: Սակայն այստեղ կա նաև մեկ այլ վտանգավոր միտում: Արևմուտքը երբեք հենց այնպես որևէ իշխանության չի աջակցում. նախ՝ դրա համար նա պահանջում է որոշակի գործողություններ, ինչի մասին խոսեցինք, և երկրորդ՝ այս բոլոր «ներումները», ըստ անհրաժեշտության, ցանկացած պահի ոչ միայն տվյալ իշխանությունների, այլև երկրի «քթից է բերելու»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում