Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Ժողովրդագրական ձախողումից մինչև իրական ծրագրեր

Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը մեծագին խոստումներ էր տալիս՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում նա ներկայացնում էր երկրի վերափոխման ռազմավարության տեսլականը․ 1.5 միլիոն նոր աշխատատեղ, աղքատության հաղթահարում աշխատանքի միջոցով, միջին աշխատավարձի յոթապատիկ ավելացում, կյանքի տևողությունը հասցնել մինչև 90 տարեկանի։ Սակայն այս և մյուս բոլոր խոստումները մնացին թղթի վրա։ Ժողովրդագրական անկումը շարունակում է խորանալ, իսկ իշխանությունը ոչ միայն չի զղջում սեփական ձախողումների համար, այլ շարունակում է կեղծ խոստումներով մոլորեցնել հանրությանը։

Այս ֆոնին գործարար և բարերար Սամվել Կարապետյանը գտնվելով ԱԱԾ մեկուսարանում, իր ուղերձում ժողովրդագրական վիճակը բնութագրել է որպես «կատաստրոֆիկ»։ Նրա ղեկավարած «Մեր ձևով» շարժումը, ի տարբերություն գործող իշխանության, առաջ է քաշում իրական լուծումներ՝ հոգևոր արժեքների պաշտպանություն, նոր տնտեսության ձևավորում, աշխատատեղերի արագ ստեղծում, գյուղատնտեսության զարգացում։ Կարապետյանը հատուկ ընդգծում է․ «Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն բարեկեցիկ կյանք կառուցելու բոլոր պայմանները»։

Ի տարբերություն պոպուլիստական խոստումների, Կարապետյանը նաև հստակ դեղատոմս է ներկայացնում․

Պետությունը պարտավոր է ապահովել, որ երիտասարդ ընտանիքները հետևեն իրենց առողջությանը առանց ընտանեկան բյուջեն սպառելու։

Յուրաքանչյուր հայ երեխայի ծնունդի ծախսերը պետք է դառնան պետության և ծնողների համատեղ հոգածության առարկա։

Երիտասարդ ծնողները պետք է ստանան արտոնություններ թե՛ աշխատանքի, թե՛ կրթության ոլորտում։

Տարեցներն իրավունք ունեն բուժվել առանց մտավախության, որ իրենց ծախսերը կդառնան բեռ իրենց զավակների համար։

Կարապետյանի խոսքով, նման ծրագրեր տարբեր ծավալներով ինքը նախկինում արդեն իրականացրել է, իսկ այժմ շարժումն աշխատում է դրանք վերածել համակարգային լուծումների։ Սա փաստում է, որ խոսքը ոչ թե անիրագործելի երազանքների, այլ իրատեսական քայլերի մասին է։

Այս ամենը նաև ցույց է տալիս տարբերությունը․ հաջողված գործարարը, որի խոսքը գործի է վերածվում, և իշխանության ղեկին հայտնված անհաջողակ պոպուլիստը, որի խոստումները փոշիանում են։ Հենց այս տարբերության պատճառով էլ Սամվել Կարապետյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության թիրախը․ իրական վտանգը նրանք զգում են հենց նրանից։