«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. պատգամավոր
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն դեպքում՝ մեքենագիր), ազգային երգերը երգում էին գաղտնի՝ գբ-շնիկների աչքերից ու ականջներից հեռու։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը
«Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։
Հիշե՛ք, պարտության ու նվաստացման ճարտարապետներ, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, իսկ ազգային էությունը հավերժ է մեր լեռների պես․․․»,- գրել է պատգամավորը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է