Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Արարատը վերացվում է պետական կնիքներից՝ Բաքվի և Անկարայի թելադրանքով

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հուշագիր ստորագրելով Միացյալ Նահանգների հետ՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ստեղծել ուժեղ առաջնորդի տպավորություն։ Սակայն փաստացի, ինչպես նշում են փորձագետները, հուշագրի իրական արժեքը զրոյական է։ Թրամփի հայտարարած 145 միլիոն դոլարը «Թրամփի ուղու» համար համեստ գումար է, որը ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան ռազմավարական։ Ինքը՝ Փաշինյանը նույնպես գիտի, որ փաստաթուղթը գործելու է միայն մինչև ընտրությունները՝ որպես ներքին լսարանին ուղղված ցուցադրական քայլ։

Այս ամենին զուգահեռ, կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ 2025-ի նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանային կնիքներից ու անձնագրային դրոշմանիշներից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Որոշումը թաքցվել է «չզեկուցվող հարցերի» ցանկում և անմիջապես արձագանք է գտել թուրքական մամուլում։ «Ենի Շաֆաք»-ը ոգևորությամբ գրել է, թե «Հայաստանը դադարում է համառել», իսկ «Հյուրիեթ»-ը որոշումն անվանել է «բարի կամքի նշան»։

Իշխանությունները պնդում են, թե ոչ մի պարտադրանք չկա, սակայն փաստերն այլ բան են ցույց տալիս։ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս բարձրաձայնել են Արարատի խորհրդանշական օգտագործման հարցը, և այժմ այդ պահանջն իրականություն է դառնում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է։ Նրա ձևակերպմամբ՝ դա «ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ է միջազգային հարթակներում»։ Սեյրան Օհանյանը զգուշացնում է, որ այս քայլը կարող է նախերգանք լինել՝ Արարատը հանելու բոլոր խորհրդանիշներից։ Հայկ Մամիջանյանն էլ ընդգծում է՝ կանխատեսել Փաշինյանի հաջորդ հակահայկական գործողությունը հնարավոր չէ, բայց նման օրինակները ցույց են տալիս նրա անսահման պատրաստակամությունը՝ հաճոյանալու Թուրքիային ու Ադրբեջանին։

Արարատը դարերով եղել է հայ ինքնության առանցքային խորհրդանիշ։ Դրա հեռացումը պետական կնիքներից ոչ թե տեխնիկական որոշում է, այլ արժեքային ու քաղաքակրթական դավաճանություն, որի հետևանքները ծանր են լինելու ինչպես ներսում, այնպես էլ արտաքին հարթակներում։