Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Քաղաքական հետապնդման դասական օրինակ․ Սամվել Կարապետյանի փաստաբանների հայտարարությունը

Ազդեցիկ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը արդեն ավելի քան երեք ամիս պահվում է կալանքի տակ՝ առանց օրինական հիմքերի։ Նրա փաստաբանների հայտարարության համաձայն՝ կալանքը ոչ միայն իրավական, այլև քաղաքական բնույթ է կրում, և բոլոր հանգամանքները վկայում են հետապնդման բացառապես քաղաքական դրդապատճառների մասին։

Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին՝ «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի» անհիմն մեղադրանքով։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը կրկին երկու ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը՝ առանց որևէ իրավաչափ պատճառաբանության։ Դատարանի որոշման հիմքում դրվել էր միայն քննչականի «ակտիվ գործողությունների» խոստումը, մինչդեռ այդ խոստումները մինչ օրս որևէ գործողությամբ չեն հաստատվել։

Փաստաբանները ընդգծում են, որ քննիչ մարմինները անգամ չեն կարողացել ներկայացնել որևէ հիմնավոր կասկած փողերի լվացման կամ տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ, մերժելով ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները, փաստացի հաստատել է այդ կասկածների բացակայությունը։ Սակայն այս ամենի ֆոնին Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ խախտված անձնական ազատության և օրենքի տարրական երաշխիքների պայմաններում։

Փաստաբանական խումբը հատուկ շեշտում է, որ Կարապետյանի կալանավորման իրական պատճառը հունիսի 17-ին հնչեցրած նրա հրապարակային խոսքն էր, որով նա կոշտ քննադատել էր իշխանությունների վարքագիծը՝ Մայր Աթոռի և սահմանադրական երաշխիքների հանդեպ։ Այդ ելույթը ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության իրավունքի ներքո, բայց հենց այն դարձավ գործարարի ազատազրկման պատճառ։

Այսօր արդեն ավելի քան 90 օր է, ինչ Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, և ինչպես փաստաբանները հայտարարում են, նրա դեմ ընթացող գործընթացը ոչ մի աղերս չունի իրավունքի հետ։ Դա դասական քաղաքական հետապնդում է, որի մասին փաստերը, ըստ հայտարարության, անվիճելի են։

Փաստաբանների խումբը նաև տեղեկացնում է, որ արդեն ներկայացվել են վճռաբեկ բողոքներ և կատարվել են այլ դատավարական քայլեր։ Ապագայում հանրությունը կտեղեկացվի դրանց արդյունքների մասին։