Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

ՍԴ-ն որոշել է քննել ՀԷՑ-ի հարցը

Սահմանադրական դատարանը ավելի քան երկու ամսվա լռությունից հետո օրերս վարույթ է ընդունել ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով նրանք վիճարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների Սահմանադրությունը։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը խախտել է իր աշխատակարգի կետերը և 30 օրվա ընթացքում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ։ Սակայն միայն երկու ամիս անց է բարեհաճել այս դիմումը ընդունել։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանին ձերբակալելուց և կալանավորելուց հետո Փաշինյանը անցավ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու ապօրինի գործողությանը, որն արդեն իսկ լրջագույն հետևանքներ է առաջացրել Հայաստանի Հանրապետության համար։ Օրերս միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ «Մուդիսը», նվազեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը կայունից դարձնելով բացասական։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հույս է հայտնել, թե ՀԷՑ-ի հետ կապված անորոշությունները արագ լուծում կստանան, և արդյունքում ռեյտինգի նվազեցումը կլինի ու կրի կարճաժամկետ բնույթ։ Սակայն որևէ փաստարկ չի ներկայացրել, թե ինչու պետք է այդպես լինի։

Ըստ էության, Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումից հետո Հայաստանին բավականին լուրջ խնդիրներ են սպասվում, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են որևէ կերպ կատարել արբիտրաժի պարտադիր ենթակա որոշումը։ Իհարկե, վստահաբար, Սահմանադրական դատարանն էլ մերժելու է ընդդիմադիրների բողոքը։ Նիկոլ Փաշինյանը այս դատարանում գրեթե ամբողջությամբ իր մարդկանց է նշանակել, և 1-2 բացառությունները չհաշված, ՍԴ-ն դակում է գործող իշխանությունների ներկայացրած բոլոր պահանջները։ Սակայն այս ընթացակարգն էլ պարտադիր է անցնելու՝ հետագայում միջազգային ատյաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ շահերը ներկայացնելու համար։

Ալինա Մեհրաբյան