Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Ինչո՞ւ են հանել Արարատի պատկերը. Փաշինյանի անհեթեթ պատասխանը

Հայաստան մուտքի և ելքի վիզաների կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու քննարկումը երեկ հասել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվելու, չի կարող քննարկվել։ «Անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։ Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ մինչև 2004 թ․ այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, և երբ դրոշմը հայտնվել է, դա ի՞նչ է նշանակել։

Նշենք, որ կառավարության չզեկուցվող հարցերի մեջ նման որոշում կայացնելուց հետո հանրությունը ալեկոծվել է, գործող իշխանություններին քննադատում են հերթական հակահայկական քայլն անելու մեջ։ Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ անհեթեթ պատճառաբանություններ են բերում, թե ինչու են հանել Արարատի պատկերը դրոշմակնիքներից, բայց թերևս ամենաանհեթեթ պատճառաբանությունը բերել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ էության, գործող իշխանություններն իրենց հայտարարություններով, կմկմալով և չհասկանալով, թե ինչ են խոսում, իրականում ապացուցում են այն տրիվիալ ճշմարտությունը, որ հենց Թուրքիայի պահանջով էլ իրականացվել է այս գործողությունը։

Իհարկե, ոչ Փաշինյանը, ոչ էլ մյուս քպականները չեն խոստովանի, որ Արարատի պատկերը հեռացնում են պաշտոնական Անկարայի պահանջով, իսկ Անկարան չափազանց նյարդային և խանդով է վերաբերվում բոլոր նման դրսևորումներին։ Հիշեցնենք, թեկուզ արտգործնախարար Արարատ Միրզոյանի անունը «Արաբաթ» դարձնելու թուրքական դրվագը, որը մինչ օրս շատ կրքեր է բորբոքում։ Իրականում այդ դրվագով Թուրքիան ընդամենը Հայաստանին հասկացնում էր, որ չի հանդուրժի, որ Հայաստանի արտգործնախարարը լինի Արարատ անունով մեկը։ Իսկ փաշինյանական իշխանությունը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, անգամ սեփական ինքնությունից։

Սաթինե Մուրադյան