Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Գյումրուն 4 մլրդ դրամ են ընդամենը հատկացնում. հույս ունենք բարերարների շնորհիվ կազմակերպել քաղաքի օրը. Ղուկասյան

«Նմանատիպ միջոցառումները, օրինակ, Երևանում 200-300 մլն դրամ են արժենում, բայց մենք ավելի սուղ միջոցներ ունենք, հույս ունենք, որ բարերար կգտնենք և ու Գյումրու օրը կկազմակերպենք»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Չնայած իշխանության ներկայացուցիչների քննադատություններին, երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գյումրու օրը» նշվելու է։ Քաղաքապետի խոսքով, միջոցառումը կարելի էր ավելի մասշտաբային կազմակերպել, եթե միջոցառումների համար պետբյուջեից տրվող գումարն ավելի մեծ լիներ։

«Բյուջեի սղությունը շատ կարևոր հանգամանք է։ Գյումրու բյուջեն Երևանի բյուջեից 25 անգամ պակաս է, դուք հասկանու՞մ եք՝ դա ինչ է նշանակում։ Այստեղից 85 մլրդ տանում են, մեզ տալիս են 4 մլրդ։ Մեր հասանալիքը 27 մլրդ է, մեզ տալիս են 4 մլրդ, գոնե աղետի գոտուց մի՛ տարեք։ Բայց ես հույս ունեմ, որ Գյումրու օրը կկարողանանք նշել։ Այդ օրն իմ օրոք է նախաձեռնվել, ամեն ինչ կանեմ, որ նշենք»,–նշեց Վարդան Ղուկասյանը։