Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

ՀայաՔվեի երկօրյա այցի շրջանականերում հանդիպեցինք Ավստրիայի Հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Անդրեաս քահանա Իսախանյանին․ Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ՀայաՔվեի երկօրյա այցի շրջանականերում հանդիպեցինք Ավստրիայի Հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Անդրեաս քահանա Իսախանյանին, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են առաջին հայերը հայտնվել Ավստրիայում`ազատագրվելով օսմաններից և պարսիկներից: Ե՛վ հոգևորականները, և՛ աշխարհիկները փորձում էին կայսերական արքունիքին և պաշտոնական մարմիններին հետաքրքրել հայկական հարցերով։ Վիեննան դարձավ հայերի կարևոր կենտրոն 17-րդ դարի վերջին։ Հատկապես 1683 թվ-ին թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ պաշարումից հետո Ավստրիայում հայերի խնդիրների նկատմամբ զգայունությունը մեծացել էր, և Կայսր Լեոպոլդ I-ն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Հայկական հարցի նկատմամբ։

Մոտավորապես 1912-1913 թվականների սկզբին Վիեննայում հիմնադրվեց առաջին հայկական մատուռը։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է Զմյուռնիայում ծնված հայուհի, լոնդոնցի տիկին Ռոուզ Թրիքի (օրիորդական ազգանունը Հռիփսիմե Հալաջյան) առատաձեռն առաջարկով։

Հիմնաքարը դրվեց 1964 թ. հունիսի 28-ին՝ տիկին Թրիքիի ներկայությամբ։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օծման արարողությունը հիմնադրի անունից տեղի է ունեցել 1968 թ. ապրիլի 21-ին՝ Նորին Սրբություն Վազգեն Ա կաթողիկոսի կողմից՝ Հայ եկեղեցու բազմաթիվ պաշտոնյաների, ինչպես նաև Ավստրիայի բարձրագույն պետական ​​և եկեղեցական իշխանությունների ներկայությամբ։

Եկեղեցուն կից հայկական մշակութային կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալում, որում ներգրավված են Վիեննայի հայ երիտասարդությունը: Ուրախալի է, որ նոր սերունդը հաղորդակից է հայկական ինքնության պահպանմանն ու հայանպաստ գործունեությանը:
Տեր Անդրեասի հետ պայմանավորվածություն ձեռքբերեցինք ակտիվ աշխատանք տանել Ավստրայի հայկական համայնքի անդամների հետ`հօգուտ մեր հայրենիքի ու ազգային ինքնության պահպանման: