ԱՄՆ-ում մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանքից
ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարել է, թե ոչ ոք չպետք է բանտարկվի և ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ «Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով»,– ասել է Շերմանը։
Նա չափազանց կարևոր է համարել, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծում։ Ի դեպ, առաջին անգամը չէ, որ կոնգրեսականը մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Այս տարվա հուլիսին նա X-ի իր էջում գրել էր, որ խորապես մտահոգված է հայ այլախոհների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ։ Նա իր մտահոգություններն էր փոխանցել նաև ԱՄՆ-ում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Լիլիթ Մակունցին։
Բրեդ Շերմանը ազդեցիկ կոնգրեսական է, և արդեն երկրորդ անգամ նրա հայտնած մտահոգությունը պետք է մտահոգի նաև ՀՀ իշխանություններին, որոնք փորձում են արժանանալ ԱՄՆ իշխանությունների բարեհաճությանը։ Փաշինյանը իր իշխանության գլխավոր ձեռքբերում է համարում «ժողովրդավարության ամրապնդումը», ինչը, իհարկե, իրականության հետ որևէ կապ չունի։ Բայց չի կարող անտեսել Վաշինգտոնից հնչող կարծիքները, որոնք գնալով ավելի ու ավելի կոշտ են դառնում։
Զարուհի Հովհաննիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է