Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Փաշինյանի ու Թրամփի համատեղ լուսանկարվելուց, այնքան ավելի շատ պատրանքներ է ունենում հայկական վերնախավը՝ իբրև թե Նիկոլի ու ԱՄՆ նախագահի միջև ձևավորվել են ինչ-որ բացառիկ հարաբերություններ։ Ավելին, իշխանամետ գործիչներից մեկը նույնիսկ հպարտանում է, թե Փաշինյանն ընկերացել է Թրամփի հետ և ունի նրա WhatsApp-ի համարը։ Նման հարաբերություններ, ասում են, ոչ մի հայ առաջնորդ նախկինում չի ունեցել։

Դե ինչ, նա ունի Թրամփի WhatsApp-ի համարը. ահա սա է դարձել աննախադեպ արտաքին քաղաքականության հաջողություն, որն արդարացրել է բոլոր զոհերը։ Այլ իշխանամետ բանախոսներ ու լրատվամիջոցներ նույնպես տարածում են Փաշինյանի և Թրամփի մտերմության թեման՝ ադրբեջանական հռետորաբանության յուրաքանչյուր սրացման ժամանակ հիշեցնելով, որ Նիկոլը ցանկացած պահի կարող է «զանգել ընկերոջը»։ Միաժամանակ նրանք մոռանում են այն փաստը, որ Ալիևը ևս ստացել է «զանգիր, եթե ինչ-որ բան լինի» պաշտոնական հրավերը։

Սոցցանցերի հայ օգտատերերն արդարացի հարց են բարձրացնում՝ եթե Թրամփը Փաշինյանի «ընկերն» է, ինչո՞ւ վերջինս չի գրում նրան ու չի ասում, որ իր երկիրը կոչվում է Հայաստան, ոչ թե Ալբանիա։ Թրամփն արդեն երեք անգամ հրապարակային կերպով Հայաստանը անվանել է Ալբանիա։ Բայց Փաշինյանը դա չի ընկալում որպես անհարգալից վերաբերմունք կամ մեր երկրի ցածր արժեքի ցուցիչ։ Նա թեթևությամբ արդարացնում է Թրամփին՝ ասելով, թե ինքն էլ երբեմն շփոթում է, օրինակ՝ բռնցքամարտիկների անունները։ Ըստ Փաշինյանի, նման լեզվական վրիպումները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այն համապարփակ աջակցությունը, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցուցաբերել հեռավոր կովկասյան այս երկրին։ Ինչ անունով էլ որ այն կոչվի։

Թրամփի համար Հայաստանը terra incognita է։ Նա ոչինչ չգիտի մեր երկրի մասին, նույնիսկ անունը։ Հնարավոր է՝ միայն թռուցիկ հիշել է, որ այս երկրի առաջնորդն այնքան անշուք անձնավորություն է, որ նրա հետ նույնիսկ 20 րոպե նստելն է դժվար, եթե նույնիսկ նախապես պլանավորված է կես ժամ։ Իսկ այն ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր տեղյակ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դժվար թե նույնիսկ ձևականորեն Փաշինյանին իրենց «ընկեր» համարեն։

Այսպես, ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել քննադատությամբ՝ ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին. «Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Մեղադրանքներ են առաջադրվել բարձրաստիճան հոգևորականների և հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չպետք է բանտարկվի կամ զրկվի ունեցվածքից՝ քաղաքականությամբ զբաղվելու համար»։ Պետք է հասկանալ, որ ամերիկացի պաշտոնյայի համար եկեղեցու դեմ հալածանքներ իրականացնողի հետ այլևս խոսելու բան չկա։ Ուստի Փաշինյանի հասցեին հնչող քաղաքավարի արտահայտությունները հնարավոր են միայն այն ամերիկացիներից, ովքեր դեռ չեն խորացել իրավիճակի մեջ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը սեպտեմբերի 5-ին պաշտոնական կայքում թարմացրել է Հայաստանի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ երկրում հայտարարված է վտանգի երկրորդ մակարդակ՝ չորսից։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են ոչ մի դեպքում չայցելել Սյունիքի և Գեղարքունիքի որոշ շրջաններ, որտեղ վտանգի մակարդակը արդեն 4 է՝ առավելագույնը։ Նշվում է, որ տարածաշրջանում կարող են վերսկսվել ռազմական գործողություններ։ Այսինքն, հենց ԱՄՆ-ը գիտակցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները փաստացի սրվում են, և իրավիճակը կարող է ցանկացած պահի սրվել։ Թերևս արժե հավատալ Թրամփին այն առումով, որ խաղաղություն իրականում հաստատվել է Ալբանիայի հետ, ոչ թե Հայաստանի։

Ընդհանրապես, վատ չէր լինի, որ հայերն էլ ծանոթանային Պետդեպի այդ տեղեկությանը, քանի որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին նախազգուշացրել է վտանգի մասին, իսկ մեր «հրաշալի» կառավարությունը շարունակում է մեզ համոզել, թե ստորագրված թուղթը անվտանգություն է բերել տարածաշրջան, և որ հիմա ճիշտ ժամանակն է հետևողականորեն քանդել Հայաստանի պաշտպանունակությունը՝ բանակը վերածելով բացառապես ներքին անվտանգության պահպանման ոստիկանական կառույցի։ Մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում՝ ավելացնում է ռազմական ծախսերը և զինվում մինչև ատամները։

Ամփոփելով՝ պետք չէ, որ մեր ժողովուրդը (հատկապես այն մոտ 15-16 %-ը, որ, ըստ հարցումների, կողմ է ՔՊ-ին) հավատա հեքիաթներին, թե Փաշինյանը երկիրը տանում է խաղաղության, և եթե ինչ-որ բան պատահի, նա պարզապես կզանգի բարի պապիկ Թրամփին, ու նա ամեն ինչ կկարգավորի։ ԱՄՆ-ից ոչ ոք այստեղ ոչինչ չի կարգավորելու։ Ամեն ինչ կարգավորելու է այն նոր ղեկավարությունը, որը կգա 2026 թվականին՝ Փաշինյանից հետո։ Դժվար է լինելու, բայց հուսանք՝ կհաղթահարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում