Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Առաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով մեկնել էր Վատիկան: Վեհափառ Հայրապետը հանդիպում և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի՝ Լեոն 14-րդի հետ, ինչպես նաև Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ:

Ուշագրավ է, որ ի թիվս այլ հարցերի, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վեհափառ Հայրապետն առանձնակիորեն բարձրաձայնել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները:

Ինչի՞ մասին են վկայում ինչպես Վեհափառի պաշտոնական այցը, այնպես էլ այդ այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի բովանդակությունը: Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ թե՛ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, թե՛ արցախահայության իրավունքների, թե՛ Բաքվի կողմից գերության մեջ պահվող հայերի վերադարձի հարցերում ՀԱԵ դիրքորոշումը մնում է անսասան ու հստակ: Եվ դա՝ չնայած փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալած վայրագ արշավին, զազրախոսական ու քարոզչական ահաբեկությանը, ուղիղ քաղաքական հալածանքներին:

Երկրորդ՝ տեսնում ենք, որ հայկական շահերը զգետնած իշխանության պայմաններում էլի Հայ առաքելական եկեղեցին է, որ իր վրա է վերցրել հայկական շահերը, այսպես ասենք, իր ձևով պաշտպանելու գործառույթը: Սա լավ օրից չէ, ցավոք: Ոչ թե մեր եկեղեցու լավ օրից չէ, այլ... մեր պետության ու պետական ինստիտուտների:

Այդ ամենը հուշում է, որ՝ երրորդ. է՛լ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել: Փաստ է, որ Փաշինյանը Եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության դեմ հայտարարած պատերազմում ակնհայտորեն ձախողվեց՝ առնվազն այս անցած «փուլում»: Եվ պարզ է, որ նա ձգտում է ռևանշի, փնտրում է նոր «գործիքներ»: Ու այդ ճանապարհին նա ու իր «թիմը» փորձում են գտնել կարգալույծ արված կամ պատժված «քահանաների», որոնց օգտագործում են իրենց նպատակների համար, առաջին հերթին՝ վարկաբեկելու Հայ առաքելական եկեղեցին: Հազիվ գտել են 1-2-ին ու ինչքան ուժ ունեն օգտագործում են:

Այստեղ առանձնահատուկ պետք է ընդգծել ՀԱԵ հոգևորականների միաբանությունը և գիտակցության բարձր մակարդակը: Առանձնահատուկ պետք է շեշտել նաև մեր քաղաքական ուժերի մեծ մասի, այսինքն՝ ազգային, պետականամետ հատվածի (ինչը նշանակում է քաղաքական դաշտ՝ մինուս ՔՊ ու սատելիտ միավորներ) ու հասարակության գիտակից հատվածի անսասանությունը՝ կանգնել ՀԱԵ կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում