Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Մարդիկ տեսել են՝ այն, ինչ Փաշինյանն ասում է, բոլորովին չի նշանակում, որ վաղը լրիվ հակառակը չի լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Արցախի վրա։ Երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք: Այս պահի դրությամբ 11 անձ համարվում է անհետ կորած: Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, ապա հանձնեցին այն, այս օրերին նրանց ջանքերով լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ամեն ինչ արվեց մոռացության տալու պատերազմների հերոսական էջերը։ Այս ամենով հանդերձ՝ կարծես վախեր ունենան Արցախի և այդ գաղափարի շուրջ հնարավոր համախմբման վերաբերյալ։ Իսկ ինչո՞ւ անհանգստանալ, երբ ասում ես, թե լուծել ես Արցախի հիմնախնդրի հարցը։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ այս վարքագիծն իր պատճառներն ունի։ «Նախ և առաջ՝ նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել իր պատասխանատվությունը, մեղավորությունը և դրա համար փորձում է ամեն ձևով մարդկանց, հասարակության մտածողությունը «ֆորմատ» անել, փոխել։ Ասել են, որ, մեծ հաշվով, ոչ մի պարտություն չի եղել, եթե եղել էլ է, դա եղել է հնից եկած, նախապես կանխորոշված պարտություն, իրականում իր «հանճարի» շնորհիվ հաղթած ենք դուրս եկել, որովհետև ամրապնդվել է մեր սուվերենությունը և այլն։ Մի խոսքով, ինքը մեղավոր չէ, մեղավոր են բոլորը։ Սա խորքային պատճառն է, որ հետագայում իրեն չմեղադրեն դավաճանության մեջ: Սա ավելի գլոբալ պատճառն է, դրա համար են բոլոր իր ակցիաները՝ սկսած մշակույթից վերջացրած քաղաքականությամբ և «Իրական Հայաստան» գաղափարախոսությամբ։ Չմոռանանք, որ մոտենում են ընտրությունները, ու այս ամեն ինչը դառնում է ավելի արդիական պրոբլեմ, այսինքն՝ նա չի ուզում մոտենալ ընտրություններին որպես Հայաստանի՝ Արցախը հանձնած ղեկավար, այլ ցանկանում է մի վիճակ ստեղծել, որ այդ հարցը մղվի տասներորդական, քսաներորդական պլան, դրա մասին չհիշեն, զբաղվեն ուրիշ հարցերով՝ Աջափնյակի մետրոյով, 3 հատ ատոմակայանով, որոնք իր օրոք «կառուցվել» են Հայաստանում, և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Հայաստանի իշխանությունները վերջին ամիսներին հասարակությանը «վաճառում» են նրա համար ամենացանկալին՝ խաղաղությունը։ Համոզում են, որ ստորագրված փաստաթղթերով տարածաշրջան խաղաղություն են բերել այն դեպքում, երբ մեր հարևանը շարունակում է զինվել, ավելացնել ռազմական բյուջեն և չթաքցնել իր իրական նպատակները Հայաստանի նկատմամբ։ Իսկ կարողանո՞ւմ է Փաշինյանը վստահություն ներշնչել ժողովրդին իր «բերած» խաղաղության մասով։ «Ինձ թվում է՝ հասարակության մոտեցումը շատ զգուշավոր է, սպասողական։ Փաշինյանի ելույթներից էլ է երևում, որ նա ցանկանում է համոզել մարդկանց։ Եթե բոլորն իր հետ համակարծիք լինեին, այդքան ջանք թափելու չէր լինի։ Սրա պատճառը հասարակության սպասողական մոտեցումն է, մեծ հավատ չկա, ու դա հիմնավորվում է նրանով, որ մարդիկ տեսել են՝ այն, ինչ Փաշինյանն ասում է, բոլորովին չի նշանակում, որ վաղը լրիվ հակառակը չի ասելու կամ հակառակը չի լինելու։ Սա իր հիմքերն ունի, որովհետև այն խաղաղությունը, որի մասին նա խոսում է, շատ հեշտ է ցույց տալ թղթի վրա։ Այսօրվա դրությամբ՝ սեպտեմբերի 20-ի խաղաղությունն ինչո՞վ է տարբերվում հունիսի 20-ի խաղաղությունից։ Նույնն է, էլի սահմանին չէին կրակում։ Բոլորը սրտի խորքում հասկանում են, որ այդ խաղաղությունը ոչ թե նրա համար է, որ ինչ-որ էական բան է փոխվել, այլ որովհետև մենք պատրաստ չենք պատերազմի, Ադրբեջանն էլ իր խնդիրները լուծել է, հո չի հարձակվելու Հայաստանի վրա, ընկնի տարբեր պատմությունների մեջ։ Իսկ եթե խաղաղություն ասելով նկատի ունի, որ ինչ-որ բան է ստորագրվել, ապա գիտենք, որ դեռ չի ստորագրվել, նախաստորագրվել է։ Դեռ պետք է Սահմանադրությունը փոխենք, որ Ալիևը բարեհաճի ստորագրել»,-հավելում է նա։

Եվրոպական երկրները (և ոչ միայն) իրար հերթ չտալով ողջունում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, երկու հակամարտող պետությունների միջև խաղաղության հաստատումը։ «Մեր քաղաքական գործիչներից մեկը վերջերս նշել էր՝ Փաշինյանն ասում է, որ ամեն տեղից ողջունում են «Խաղաղության պայմանագիրը», «ավելի լավ է չողջունեին, բայց Արցախը մերը լիներ»։ Եվրոպական երկրների համար, մեծ հաշվով, էական խնդիր չէ՝ Արցախն ինչ եղավ, պատմականորեն ումն էր և այլն։ Իրենց համար դա մի պրոբլեմ էր, ինչ-որ առումով գլխացավանք, որից այսօր ազատվել են։ Այդ խնդրով չեն զբաղվում, ունեն Ռուսաստանի խնդիր, որով զբաղվում են։ Հայաստանն էլ իրենց չի խանգարում, ըստ եվրոպական քաղաքական մեծ հաշվարկների, կոպիտ ասած, չի բզբզում։ Խաղաղություն է, լավ է, հաշտվել են, նորմալ է, ողջունում ենք, իրենք զբաղված են Ռուսաստանի հետ հակամարտությամբ, որը չի վերանում։ Տեսականորեն, եթե երբևիցե այնտեղ ինչ-որ առաջընթաց, խաղաղություն լինի, կարող է սկսեն անդրադառնալ, օրինակ՝ գերիների հարցին։ Քանի որ հիմա Հայաստանն էլ առանձնապես այդ հարցը չի բարձրաձայնում, իրենք մտածում են՝ ավելի լավ, մի պրոբլեմից պրծանք»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում