Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

Պուտինի հետ հարցազրույցի համար Fox News-ի հաղորդավարն առաջադրվել է Emmy մրցանակաբաշխությանը

Հարցազրույցը, որը վերցրել էր Fox News ամերիկյան հեռուստաալիքի լրագրող Քրիս Ուոլեսը 2018 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, առաջադրվել է փաստագրական եւ լրատվական հաղորդումների Emmy հեռուստատեսային մրցանակաբաշխությանը։ Հավակնորդների ցուցակը հրապարակվել է այս շաբաթ Հեռուստատեսային գիտությունների եւ արվեստի ակադեմիայի ազգային ակադեմիայի կայքում, որը պարգեւատրում է այդ մրցանակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Fox News-ի կայքում հաղորդվում է, որ դա ալիքի առաջին առաջադրում է Emmy մրցանակաբաշխությանը փաստագրական եւ լրատվական հաղորդումների համար։

Դափնեկիրների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Fox News-ը, Ուոլեսը հարցազրույց էր վերցրել լՊուինից Հելսինկիում ՌԴ դեսպանատանը Ռուսաստանի առաջնորդի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած հանդիպումից հետո 2018 թվականի հուլիսին։ Ռուսաստանի առաջնորդը պատասխանել է, մասնավորապես, Ուոլիսի այն հարցերին, որոնք վերաբերում են Ղրիմին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Փոքր եւ միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու մասին համաձայնագրին, ԿԺԴՀ-ի անվտանգության երաշխիքներին, Ռուսաստանը չեզոքացնելու Արեւմուտքի փորձերին, 2016 թվականին ամերիկյան ընտրությունների ժամանակ ՌԴ-ին վերագրվող միջամտությանը։ Nielsen հետազոտական ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ում այդ հարցազրույցը դիտել է 3.2 մլն մարդ։

Գոյություն ունեն Emmy հեռուստատեսային մրցանակի որոշ տարատեսակներ։ Բացի առավել հայտնի տեսակից, որը պարգեւատրում են «փրայմ-թայմ» ժամերին հեռարձակվող հաղորդումների համար, կան, օրինակ, սպորտային հաղորդումների մրցանակներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային Emmy: