Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը մոռացել է տեղահանված արցախցիներին

Երեկ լրացավ Արցախի հայաթափման 2-րդ տարին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը, Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում։ Երեկ Եռաբլուրն, ինչպես միշտ, մարդաշատ էր, բայց այնտեղ էին հավաքվել շարքային արցախցիները, Արցախի իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Հայաստանի գործող իշխանություններից որևէ մեկը Եռաբլուր երեկ չի այցելել, ավելին, նույնիսկ Արցախի հայաթափման առիթով Հայաստանի իշխանությունները, այդ թվում Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել էին մեկ բառ նույնիսկ հիշատակել, դատապարտել ադրբեջանցիների վայրագությունները կամ էլ աջակցություն հայտնել տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախահայերին։

Երեկ օրվա առաջին կեսին նախագահականում իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը, ապա անցել էր իր գործերին՝ մոռանալով արցախցիների գոյության մասին։

Ըստ էության, գործող իշխանությունների այս վարքը հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր առջև խնդիր է դրել ամեն գնով մոռանալ Արցախն ու արցախահայերին, չլուծել նրանց սոցիալական և քաղաքական խնդիրները։ Ուստի, բնական է, որ հենց ողբերգական այդ օրն էլ իշխանության որևէ ներկայացուցիչ հարկ չհամարեց իր աջակցության և կարեկցանքի խոսքը հայտնել արցախահայերին, ընդհակառակը, լրագրողների հետ զրույցներում թե՛ Արցախի քաղաքական ղեկավարությունը և թե՛ շարքային արցախցիները նշում են, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն կերպ մոռացել են իրենց խնդիրները և աշխատում են չհիշատակել նրանց մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան իրական դավաճանություն։

Ադրիանա Հարությունյան