Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Քաղաքականություն

«Քաղպայմանագիրը» ճոխ է պատրաստվել համաժողովին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։ Նշենք, որ համաժողովը փոփոխություններ է իրականացնելու կուսակցության կանոնադրությունում՝ դրա հիմքում դնելով Նիկոլ Փաշինյանի վիճահարույց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Կուսակցությունը նաև նոր վարչություն և վարչության նոր նախագահ է ընտրելու։ ՔՊ վարչության 20 տեղերի համար պայքարում են 41 կուսակցականներ։

Փաշինյանական իշխանությունը բավականին ճոխ է պատրաստվել սեփական կուսակցության համաժողովին։ Ավելին, Փաշինյանն ինքը երեկ երեկոյան այցելել է Մարզահամերգային համալիր, ուշադիր հետևել համագումարի կազմակերպչական աշխատանքներին, տվել վերջին ցուցումները։ Իսկ այսօր արդեն համագումարն իրականացվելու է այնպիսի ճոխությամբ և ուղիղ եթերներով, որպեսզի հանրության մոտ հերթական անգամ փորձեն ցույց տալ, թե իրենք բավականին խոշոր ուժ են և վերահսկում են իրավիճակը Հայաստանում։

Ի դեպ, կուսակցության մեջ վերջին շրջանում սրված հարաբերությունները նույնիսկ քպականներին են բերել այն եզրակացության, որ համաժողովում բավականին ուշագրավ սրացումներ կարող են լինել, ընդ որում ամենալուրջ խնդիրները սպասում են վարչության ընտրություններում։ Որքան էլ Փաշինյանը փորձի կանխել հնարավոր ընտրակեղծիքները, «Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ վարչության կազմում հայտնվելու դեպքում նոր կկարողանան ավելի բարելավել իրենց դիրքերը, իսկ նրանք, ովքեր կկորցնեն իրենց տեղը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում, կարող են նաև կորցնել Փաշինյանի բարեհաճությունն իրենց նկատմամբ, ուստի և բավականին կոշտ մրցակցություն է սպասվում, առավել ևս, որ կուսակցությունում մի քանի կլաններ լուրջ պայքար են մղում իրար դեմ՝ փորձելով իրար ձեռքից տանել նախաձեռնողականությունն ու ազդեցության լծակները։

Էլյա Մանուկյան