Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

2018-2019 թթ առաջին եռամսյակում արտերկրից դրամական փոխանցումներն աճել են 9,3 տոկոսով, իսկ ՌԴ-ից նվազել են. դինամիկա

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

Ըստ այդմ, 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9.3%-ով` կազմելով 391.47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով կազմելով 49.98%, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին՝ այսինքն վերջիններից ստացվող փոխանցումները բավականին մեծ աճի տեմպ են արձանագրել:

Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23.3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում`29.7%-ով:

ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաև հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու՝ 16.2% արժեզրկմամբ:  Ուշագրավ է, որ 2008-2018թթ.-ին ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել: Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է  2016թ.-ին՝ 50.11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը ևս արձանագրվել է 2016թ.-ին՝ կազմելով 58.51%:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4.83%-ով` կազմելով 286.62 մլն ԱՄՆ դոլար: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների կտրվածքով)` կազմելով 104.84 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23.51%-ով: Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի  ՌԴ և ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18.2% և 7.2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7.3%-ով: 

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ  ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման: