Թայվանը ցանկանում է նոր արդիական սպառազինություն գնել ԱՄՆ-ից
Թայվանը ցանկանում է նոր արդիական սպառազինություն գնել ԱՄՆ-ից, ասել է Թայվանի նախագահ Ցայ Ին-վենը։
Հանդես գալով Հավայներ կատարած այցի ժամանակ՝ նա նշել է, որ նոր F-16 կործանիչներ եւ M1 տանկեր գնելու հայտ է ներկայացվել, տեղեկացրել է CNN-ը։
Հունվարին ԱՄՆ Ռազմական հետախուզության գործակալությունը նախազգուշացրել էր, որ Չինաստանն արագ արդիականացնում է իր զինված ուժերը, որպեսզի բարելավի իր հնարավորությունները տարածաշրջանային հակամարտություններում։ Եվ ահա Թայվանը որոշել է նոր սպառազինություն գնել։
Ցայն ասել է, որ Վաշինգտոնից գնվող զենքը «զգալիորեն կբարելավի ցամաքային եւ օդային ներուժը, կամրապնդի մարտական ոգին եւ աշխարհին ցույց կտա ԱՄՆ հավատարմությունը Թայվանի պաշտպանությանը»։
Ի պատասխան՝ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը «վճռականապես դեմ է Թայվանին ԱՄՆ զենքի վաճառմանը եւ Թայվանի հետ ԱՄՆ ռազմական շփումներին»։
«Թայվանի հարցը վերաբերում է Չինաստանի ներքին գործերին, Չինաստանի հիմնական շահերին եւ չինացի ժողովրդի ազգային կապերին. նա թույլ չի տա դրսից միջամտություն»,- ասել է Չինաստանի ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Նման վտանգավոր գործողությունները չեն բխում կողմերի շահերից»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT