Սպիտակ տունը հայտնել է Պուտինի եւ Թրամփի հեռախոսային բանակցությունների մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսաստանցի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույց: ԱՄՆ նախագահը օգնություն է առաջարկել Սիբիրում հրդեհների մարման գործում, նրա ռուսաստանցի գործընկերը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում առաջարկից կօգտվի, եւ այդ քայլը գնահատել է որպես 2 երկրների միջեւ լիաչափ հարաբերությունների վերականգնման գրավական:
Սպիտակ տան հայտարարության մեջ հաղորդվում է, որ Թրամփն ու Պուտինը քննարկել են 2 երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները, հայտնում է «Բլումբերգը»: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել՝ կապված Սիբիրում հրդեհների հետ:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին