Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Կառավարությունը երկարաձգեց Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ օգոստոսի 1-ը դարձնելով նոյեմբերի 15:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին:

Նշենք, որ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաեւ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը եւ այլ կարգավորումներ:

Դեղատնային գործունեություն եւ դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովումը դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի 2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելու դեպքում գործնական մեծ դժվարություններ է առաջացրել, հաճախ այլ կազմակերպությունների (այդ թվում միջազգային) հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ այլ իրավաբանական անձի գրանցման, իրավաբանական անձի առանձնացման ձեւով վերակազմակերպան եւ այդ դեպքերում դեղատնային գործունեության լիցենզավորման (ինչը տնտեսվարող սուբյեկների համար մեծամասամբ նախընտրելի է նոր իրավաբանական անձ ստեղծելու դեպքում) համար լիցենզավորման կարգով նախատեսված ընթացակարգի ապահովման տեսանկյունից:

Նշված հարցը քննարկվել է նաեւ Կառավարությունում, որի կապակցությամբ հանձնարարական է տրվել երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի  մեջ մտնելու ժամկետը` տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալով իրենց գործողությունները համապատասխանեցնել «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջին:

Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման 38-րդ կետի համաձայն ներմուծողը սերիայի բացթողում իրականացնելու համար պետք է ունենա դեղերի մեծածախ իրացման լիցենզիա` սերիայի բացթողման մասին նշումով, ինչը բացակայում է դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի ներդիրի ձեւում:

Վերոգրյալը վկայում էԿառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման մեջփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: