Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Դարի ամենաշքեղ ու թանկարժեք հարսանիքը. ումն էր այն և ինչպես է այն անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրունեյի ապագա սուլթան, արքայազն Աբդուլա Մալիկի և նրա սիրելիի՝ 22-ամյա ծրագրավորող Դայանգկու Ռահաբիատուլ Ադավյա Փենգիրհան Հաջի Բոլքիահի հարսանիքը շքեղությամբ հետ է մղել անգամ բրիտանական գահի ժառանգի հարսանիքին, որը, ի համեմատություն սրա, կարելի է չափազանց համեստ կոչել։

 
 

Արքայազն Աբդուլա Մալիկը նորկայիս սուլթան Հասանալ Բոլքիահի հինգ որդիներից կրտսերն է և գահի երկրորդ թեկնածուն։

 

Հարսանեկան արարողությունը կայացել է նշանադրությունից 11 օր անց։

Հարսի կոշիկները, որոնք պատկանում էին հանրահայտ Քրիստիան Լաբուտեն ապրանքանիշին, պատված էին ադամանդներով և ոսկով։

Հարսանեկան զարդերն ու թագը ևս զարդարված էին ադամանդներով և հսկայական զմրուխտներով, որոնցից յուրաքանչյուրը խաղողի հատիկի չափ ուներ։ Համաձայն տեղի ավանդույթների՝ հարսն իր վրա հարսանիքի ժամանակ պետք է փոխառված ինչ-որ բան կրի։ Այս դեպքում դրանք սկեսրոջ զարդերն էին՝ ադամանդե թագը, վզնոցն ու բրոշը։ Կայացել է հեքիաթային հարսանիք, որի մասին միայն երազել կարելի է։ Եվ չնայած որ հասարակ մահկանացուներին նման շքեղությունն անհասանելի է, ամեն դեպքում, հարսանիքը յուրաքանչյուր զույգի համար իրական տոն է, որը հիշվում է ողջ կյանքի ընթացքում։

Հանդիսավոր հարսանեկան արարողությունը կայացել է Բրունեյի մայրաքաղաքում՝ Բանդեր-Սերի-Բեգավանում գտնվող սուլթանի պալատում։ Սուլթանի նստավայրը, որը կոչվում է Istana Nurul Imam Palace, ունի 1788 սենյակ։ Սուլթանը՝ փեսայի հայրը, վառելիքի մագնատ է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 20-80 միլիարդ դոլար։ Հասանալ Բոլքիահը պետությունը կառավարում է դեռևս 1967 թվականից ի վեր։

Սուլթանը երեք ամուսնությունների ընթացքում ունեցել է հինգ որդի և յոթ դուստր։ Արքայազն Աբդուլ Մալիկը հերթականությամբ Բրունեյի գահի երկրորդ ժառանգն է։ Առաջին որդին՝ Բրունեյի ժառանգական արքայազնը, ամուսնացել է ավելի քան 10 տարի առաջ։

Բրունեյը 400-հազարամյա բրիտանական գաղութ է, որը գտնվում է Բորնեո կղզու հյուսիսարևմտյան ափին։ Այն այսօր բացարձակ միապետություն է՝ սուլթանատ։ Կառավարող սուլթանը 68 տարեկան է. նա միաժամանակ հանդիսանում է և՛ պետության գլուխը, և՛ կառավարության ղեկավարը, և՛ ազգային անվտանգության նախարարը, և՛ ֆինանսների նախարարը։

Թագավորական ընտանիքի անդամները հաճախ են քննադատության ենթարկվում չափազանց ճոխ կյանք վարելու համար։ «The Telegraph»-ը հիշատակում է, որ 1996 թ. Մայքլ Ջեքոնը պետք է սուլթանի 50-ամյա տարեդարձի պատվին կազմակերված համերգին երգելու համար 10 միլիոն ֆունտ ստանար։ Սակայն պետության քաղաքացիները գոհ են, քանի որ կենսամակարդակը բարձր է, իսկ կրթությունն ու առողջապահությունն՝ անվճար։

Բրունեյի պետական կրոնն իսլամն է։ Անցյալ տարի՝ սուլթանի կողմից շարիաթի կանոններն ընդունելուց հետո, որոնք թույլ են տալիս այնպիսի պատիժներ կիրառել, ինչպիսին է, օրինակ, քարկոծումը, երկրում դժգոհության ու վրդովմունքի ալիք բարձրացավ։

Աբդուլ Մալիկի հարսանիքին հրավիրված էր շուրջ հինգ հազար հյուր։

Հարսի ծաղկեփունջը պատրաստված էր թանկարժեք քարերից։