Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Արևային վահանակների չինական արտադրողը արծաթը կփոխարինի այլ մետաղներով

Չինական «LONGi Green Energy Technology Co.» ընկերությունը սկսելու է իր արևային վահանակների արտադրության մեջ արծաթի փոխարեն օգտագործել ոչ թանկարժեք մետաղներ։ Այս իրադարձությունը նշանակալի փոփոխություն կդառնա ոլորտում, քանի որ թանկարժեք մետաղի գների աճն ուժեղացնում է ճնշումն արտադրողների վրա, որոնք առանց այդ էլ պայքարում են դաժան մրցակցության դեմ և կրում լուրջ վնասներ։

Ակնկալվում է, որ ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ արևային վահանակների զանգվածային արտադրությունը կսկսվի երկրորդ եռամսյակում։ Սա կօգնի «էլ ավելի նվազեցնել արևային մոդուլների ինքնարժեքը», երկուշաբթի հայտնել է ընկերությունը՝ առանց հավելյալ մանրամասների մեջ մտնելու։ Արևային վահանակներ արտադրողները վաղուց են ձգտում կրճատել արծաթի օգտագործումն իրենց արտադրանքի մեջ։ Թանկարժեք մետաղի ռեկորդային բարձր գները, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին անվտանգ ակտիվների նկատմամբ կայուն պահանջարկով, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազեցմամբ, միայն արագացրել են այս գործընթացը։

Ըստ BloombergNEF-ի տվյալների՝ արևային մոդուլների ինքնարժեքի մեջ արծաթի մասնաբաժինն այսօր կազմում է 14%՝ երկու տարի առաջվա 5%-ի փոխարեն։ Ի տարբերություն մրցակիցների մեծ մասի, չինական ընկերությունն արտադրում է հետնամասային կոնտակտային արևային էլեմենտներ (BC տեխնոլոգիա), որոնք արտադրում են ավելի շատ էներգիա՝ արևի լույսի նույն քանակի պայմաններում։ Թեև այս տեխնոլոգիան շուկայում ավելի փոքր մասնաբաժին ունի, քան առավել տարածված TopCon տեխնոլոգիան, BC էլեմենտներում արծաթը ոչ թանկարժեք մետաղներով փոխարինելն ավելի հեշտ է իրականացվում, հայտնել է ընկերությունը դեռ մայիսին։ Դա թույլ է տալիս կրճատել ինքնարժեքը 0,02 յուանով՝ մեկ վատտի դիմաց։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]