Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Գեղեցիկ ծերանալու 10 դաս. 50-ին մոտ ֆրանսուհիների գաղտնիքները

Ժողովուրդն ասում է. «Գեղեցկությունը երիտասարդության ժամանակ բնության ձեռքի գործն է: Իսկ գեղեցկությունը ծերության ժամանակ` հենց կնոջ ձեռքի գործն է»:

Հենց այս պահին, երբ ծերությունը դեռևս միայն Ձեր ապագան է, Դուք կարող եք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի օր մտնեք այդ վիճակի մեջ` հպարտորեն բարձր պահած գլխով:
Ամերիկուհի լրագրող Ռեբեկա Պլանտիերը գրել է «Գեղեցիկ ծերանալու դասեր. ֆրանսիացի կանանց գաղտնիքը» գիրքը, որտեղ հակադրում է ֆրանսիական հասարակությանը` ամերիկյանին: «Ամերիկուհիները 40 տարեկանից հետո ձեռք են թափ տալիս իրենք իրենց վրա և «թաքնվում են» ստվերում,- գրում է Ռեբեկան,- և դրանով նրանք զարմանալիորեն տարբերվում են ֆրանսուհիներից, որոնք շարունակում են լիարժեք ապրել և 50, և 60 և 70 տարեկանում:
«Երբ ես նոր էի տեղափոխվել բնակվելու Ֆրանսիայում, ինձ ապշեցրեց փողոցում, սրճարանում, ցուցահանդեսում, թանկ խանութում հանդիպող 50-ին մոտ գեղեցիկ և էլեգանտ կանանց քանակը: Այս կանայք հանգիստ կրում են ծնկից բարձր կիսաշրջազգեստ, նրակք հոյակապ տեսք ունեն, եթե նույնիսկ կալիֆոռնիական ստանդարտներով նրանց մակիաժն իդեալական չէ, նրանք չեն վախենում ծերանալուց և հարմարավետ են զգում իրենց տարիքում»:
Զբաղվելով այս ֆենոմենի ուսումնասիրությամբ, ամերիկուհին հանգեց այն եզրակացության, որ «վեհանձն ծերացումը» հանդիսանում է ֆրանսիացիներին հատուկ, կյանքին և իրենց միանգամայն այլ ձևով վերաբերվելու հետևանք:
Savoir vivre – «գեղեցիկ» ապրելու ընդունակությունը» ոչ մի ընդհանուր բան չունի փողի և ստատուսի հետ, դա կյանքը հաճույքներով լցնելու ընդունակությունն է, ինչն էլ, վերջին հաշվով, երկարացնում է «կնոջ» դարը:
Ակտիվ կենսակերպը մնում է ակտիվ` մինչև զառամյալ տարիք
«Ֆրանսիայում ակտիվ հանգիստը ազգային մշակույթի մի մասն է, և ընդունված չէ տարիքի հետ դրանից հրաժարվել: Ֆրանսիացիները գնում են արշավի, պաշտում են թիավարությունը, խաղում են թենիս, վազում են զբոսայգիներում, դահուկ են քշում, և այլն: Սա հենց կենսակերպ է, այլ ոչ թե՝ սպորտով զբաղվել: Ընդ որում, ֆրանսուհիներն իրենց չեն ծանրաբեռնում լուրջ սպորտով` ի տարբերություն ամերիկուհիների: Յուրաքանչյուր բռնություն ինքն իր վրա վնասակար է ինքնազգացողության համար» ,- նշում է Ռեբեկան:

Հումորի զգացումը` որպես հզոր հակաօքսիդանտ
Հայտնի ֆրանսիական սարկազմն օգնում է ֆրանսուհիներին չընդունել տարիքը և ծերությունը՝ որպես ողբերգություն:
Կերակուրը` ինչպես կրոն
«Բոլորին հայտնի է, որ ֆրանսիացիները տարված են կերակուրով, բայց, ի տարբերություն ամերիկուհիների, նրանց մոտ այդ տարվածությունը վերածվում է գեղեցիկ և նրբաճաշակ արարողության, այլ ոչ թե՝ շատ ուտելու: Ֆրանսուհիներն ընդհանրապես շատ քիչ են ուտում»,- նախանձով գրում է Ռեբեկան: Իսկ տարիքի հետ, երբ ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ֆրանսուհիները հաճախ սնվում են ռեստորանում և սրճարանում` հաճույք ստանալով փոքրիկ չափաբաժիններից, գինուց և լավ ընկերակցությունից: Դրա համար էլ, 20 և 40 տարեկան ֆրանսուհիների միջև չկա ծայրահեղ տարբերություն, ինչպես ամերիկուհիների:
Տարիքի հետ ֆրանսուհիներն իրենց ավելի շատ բան են թույլ տալիս
«Այնպիսի զգացողություն է, որ առողջ էգոիզմը ֆրանսուհիները ստանում են մոր կաթի հետ: Տարիքի հետ, երբ երեխաները մեծանում են և ավելի քիչ ուշադրություն են պահանջում, ֆրանսուհիները հանգիստ սկսում են զբաղվել իրենցով: Ավելի շատ փող են ծախսում իրենց հաճույքների վրա, գնում են ավելի թանկ զգեստներ: 40 տարեկան ֆրանսուհին ճիշտ կհամարի իր համար թանկ կոշիկներ ձեռք բերելը, այլ ոչ թե անչափահաս որդուն ինչ-որ բան գնելը: Եվ դա կլինի ամենաճիշտ որոշումը. «Ինչ-որ բան ես ուզում, գնա և աշխատիր»,- գրում է Ռեբեկան:
Տարիքի հետ զգեստները պահարանում ավելի քիչ են, բայց դրանք շատ ավելի թանկ են
Եվ շատ ավելի որակյալ: Նույնիսկ միջին եկամուտ ունեցող կանայք գնում են թանկ և հարմարավետ բաներ:
Տարիքը հիվանդություն չէ և բուժում չի պահանջում
Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք խանգարված են երիտասարդությունը պահպանելու վրա, ֆրանսուհիները գտնում են, որ որոշակի տարիքում կնճիռների բացակայությունը կանանց մոտ ավելի շուտ հոգեկան պրոբելների առկայության նշան է, այլ ոչ թե՝ նախանձի առիթ:
Տարիքի հետ սոցիալական կյանքը չի ավարտվում, այլ` հակառակը
Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք հաճախ գերադասում են հեռուստացույցը և տնային հանգիստը` սոցիալական կյանքից, ֆրանսուհիները, հատկապես՝ մեծ քաղաքներում, դառնում են ավելի ակտիվ:
Յուրաքանչյուր տարիքում կարելի է կրել այն, ինչը քեզ սազում է
Ֆրանսուհիները հանգիստ կրում են ծնկից բարձր կիսաշրջազգեստներ: Ֆրանսիայում չկա «Հագուստն այդ տարիքին սազական չէ» կոնցեպտը: Շատ հաճախ, մայր և դուստր կարող են գնել նույն զգեստը:
Չկա տարիքային սահմանափակում սեքսուալության և սեռական կյանքի համար
Ընդհակառակը, Ֆրանսիայում ընդունված է համարել, որ 40-ից հետո գալիս է 2-րդ երիտասարդությունը: «Դա և լավ է, և վատ է: Լավ է, որովհետև ազդում է կանանց ինքնազգացողության վրա, վատ է, որովհետև այդ տարիքում է ամուսնալուծությունների պիկը»,- գրում է Ռեբեկան:
Տարիքի հետ կարելի է ամեն ինչ, բայց չափավոր
«Գինի, ուշ ճաշկերույթներ և նույնիսկ՝ ծխախոտ»,- Ռեբեկան նկարագրում է իր 52-ամյա ֆրանսուհի ընկերուհուն, ով ծխում է օրական 1 սիգարետ՝ սուրճի հետ, նախաճաշից հետո: Այդ ընկերուհին ծխել է երկար տարիներ, բայց հրաժարվել է դրանից, սակայն գտել է, որ սիգարետից և սուրճից ստացած հաճույքն ավելի օգուտ է, քան լրիվ հրաժարումից ստացած սթրեսը:
Ընդհանուր առմամբ, եզրակացնում է ամերիկուհին, ամենագլխավորը հարգանքն է իր և իր տարիքի նկատմամբ: Իսկ գլխավոր դասը ֆրանսուհիներից, ովքեր գեղեցիկ են ծերանում, «հաճույքով ապրել չծուլանալն է»: Այդ հասկացության մեջ մտնում է ամեն ինչ` սկսած համեղ կերակուրից և սեքսից, մինչև գեղեցիկ իրեր, սիրած հոբբի և ճանապարհորդություն:
«Ես հասուն կին եմ, ես շատ բանի եմ հասել և հաճույք եմ ստանում ինձանից, քաղաքից և այս պահից»,- սա է 50-ամյա ֆրանսուհու մանիֆեստը, ով սրճարանում վայելում է իր մի գավաթ գինին: