ՌԴ-ում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային
Ռուսաստանի Վորոնեժի մարզում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային և կծել նրա մորը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը:
Շփման ժամանակ կինը նկատել է, որ որդին մոտակայքում չէ: Փնտրելով տան հարակից տարածքում՝ նա նկատել է, որ բակում գտնվող շունը հարձակվել է որդու վրա: Կնոջը հաջողվել է քշել շանը երեխայից, սակայն ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է դեպքի վայրում:
Նշվում է, որ շունը կծել է նաև երեխայի մորը, երբ վերջինս փորձում էր ազատել որդուն:
Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ մահվան հանգեցնելու» մասին հոդվածով: Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննում են հարևաններին և հնարավոր ականատեսներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT