Ներդրումային միջավայրի տակ դրված ականը
Հայաստանի ներդրումային համակարգը կանգնած է լուրջ վտանգի առաջ։ Գործող իշխանությունների քայլերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակում ոչ միայն խորացնում են ներքին տնտեսական անորոշությունը, այլև հարվածում են երկրի հեղինակությանը արտաքին աշխարհում։ Փաստացի, իշխանությունը գործարար և բարերար Սամվել Կարապետյանից խլում է սեփականությունը, մինչդեռ ՀԵՑ-ի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Կառավարման գործընթացում նկատվող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները համակարգը կարող են հասցնել ճգնաժամի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն ցանկանում խոստովանել՝ Նոր տարվա օրերին Էրեբունիում տեղի ունեցած վթարի հետևանքները հնարավոր է եղել արագ վերացնել «Տաշիր» ընկերության կողմից տրամադրված համապատասխան սարքավորումների շնորհիվ՝ դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի համաձայնությամբ, քանի որ խնդիրը վերաբերում էր բնակչությանը։
Ղազինյանի խոսքով՝ իշխանությունները շուրջ մեկուկես ամիս է՝ փորձում են ներկայացնել, թե իբր կարող էր լինել արտակարգ իրավիճակ, որպեսզի խուսափեն բնակչությանը փոխհատուցում վճարելուց։ Մինչդեռ, նրա պնդմամբ, նախկինում էլեկտրաէներգիայի տևական անջատումների դեպքում ընկերությունը փոխհատուցում էր բաժանորդներին։ Ըստ նախկին տնօրենի՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը շեղել՝ ներկայացնելով, թե խնդիրը չի առաջացել վատ կառավարման հետևանքով։
Ղազինյանը նաև ընդգծել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արժեքը կազմում է գրեթե մեկ միլիարդ դոլար։ Նրա գնահատմամբ՝ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական բնույթ ունի և պայմանավորված է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հաշվարկներով։ «Ընկերությունը խլել են, և գործընթացը կրում է քաղաքական բնույթ», — նշել է նա՝ խոսելով քաղաքական վենդետայի և մեկ անձի քմահաճույքի մասին։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները հրապարակում են զրպարտչական բնույթի տեղեկություններ՝ կապված փոխառությունների, վարկերի և տոկոսադրույքների հետ։ Ղազինյանը հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հրապարակայնորեն ընդունել է՝ ընկերության կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, և դրանք որևէ առնչություն չունեն էլեկտրաէներգիայի սակագնի հետ։
Ղազինյանը անդրադարձել է նաև մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարին՝ նշելով, որ եթե Հայաստանը վճարի հինգ միլիարդ դոլար կայանի կառուցման և չորս միլիարդ դոլար սպասարկման համար, ապա արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կարող է կազմել վաթսունից ութսուն դրամ մեկ կիլովատ ժամի համար։ Նրա գնահատմամբ՝ նման պարագայում կա երեք տարբերակ՝ կամ կայանը չի աշխատի բարձր ինքնարժեքի պատճառով, կամ կբարձրացվի սակագինը, կամ տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։ Նա ընդգծել է, որ տվյալ տեխնոլոգիան դեռ գործնականում ամբողջությամբ փորձարկված չէ, և աշխարհում չկա երկիր, որտեղ նման կայանը լիարժեք միացված լինի էներգետիկ համակարգին։
Ղազինյանը նաև կանխատեսել է, որ գործող իշխանության վերարտադրման դեպքում ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։ Նրա խոսքով՝ կան հիմնավոր կասկածներ, որ մինչև 2026 թվականի ընտրությունները իշխանությունները արհեստականորեն զսպում են սակագնի աճը։ Նա հավելել է, որ կուտակային կայանների կառուցման ծրագրերը կարող են էականորեն թանկացնել արևային կայանների տեղադրումը։
Այս ամենի համատեքստում ՀԵՑ-ի շուրջ ընթացող գործընթացը դուրս է գալիս մեկ ընկերության շրջանակներից և դառնում համակարգային խնդիր։ Երբ պետությունը քաղաքական որոշումների միջոցով խառնվում է սեփականության հարցերին, ներդրումային միջավայրը դառնում է անկանխատեսելի։ Ոչ մի օտարերկրյա ներդրող իր միջոցները չի ուղղի այն երկրին, որտեղ սեփականության իրավունքը կախված է քաղաքական իրավիճակից։
ՀԵՑ-ի բռնազավթման գործընթացը վտանգում է ոչ միայն էներգետիկ համակարգի կայունությունը, այլև Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Եթե այս միտումները շարունակվեն, արտաքին ներդրումների հոսքը կարող է կտրուկ նվազել, իսկ տնտեսությունը կանգնել խոր ճգնաժամի առաջ։ Տնտեսական կայունությունը չի կարող ապահովվել քաղաքական հաշվեհարդարների հաշվին։ Իսկ երբ քաղաքականությունը սկսում է թելադրել տնտեսական օրակարգը, դրա գինը վճարում է ամբողջ երկիրը։




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան