Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցանկացած քայլ, որը կարող է տանել իրավիճակի կարգավորման ճանապարհով, մեծ նշանակություն ունի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան ընդգծել է, որ հենց Կիևի ռեժիմն ու նրան ձայնակցող Արևմտյան Եվրոպան են արժեզրկում բանակցությունների նշանակությունը։
Ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան բազմիցս ցույց է տվել, որ խաղաղություն է ցանկանում։
«Եթե մենք հասկանում ենք, որ բոլորս իրոք խաղաղություն ենք ուզում, և Ռուսաստանը դա բազմիցս ապացուցել է, և մենք հասկանում ենք, որ այն կողմից իրականում ովքեր չեն ուզում խաղաղություն, անվերջ հայտարարում են, թե բանակցություններն անհրաժեշտ չեն տարբեր պատրվակներով, մի՞թե մենք իրավունք ունենք, ես նույնիսկ այսպես կարող եմ ասել, մի՞թե մենք իրավունք ունենք չգնահատել բանակցությունների այն հնարավորությունները, որոնք կան», — ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները սկսվել են Ժնևում փետրվարի 17-ին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին