Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»
Ռուսաստանը Շվեդիայի համար հիմնական ռազմական սպառնալիքն է ներկայացնում, և Մոսկվայի «աճող ռիսկային վարքագիծը» կարող է վտանգավոր սրացում առաջացնել, ասվում է Շվեդիայի ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության (MUST) տարեկան զեկույցում, որին հղում է կատարում Politico-ն։
Զեկույցում Շվեդիայի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ Բալթիկ ծովում, Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների օրինակներ են նշվում օդային տարածքի խախտումները, դիվերսիաները և կիբերգործողությունները։
Փաստաթղթի հեղինակները ռուսական սպառնալիքը համարում են «լուրջ և կոնկրետ», իսկ Մոսկվայի վարքագիծը բնութագրում են որպես «օպորտունիստական և ագրեսիվ»։
Շվեդական զեկույցը հաջորդում է վերջերս հրապարակված էստոնական հետախուզական զեկույցին, որն այս տարի գրեթե ամբողջությամբ կենտրոնացած էր Ռուսաստանի վրա։ Էստոնական հետախուզությունը կարծում է, որ մոտ ապագայում Մոսկվայի կողմից ՆԱՏՕ-ի որևէ պետության վրա հարձակվելու սպառնալիքը բացառվում է, սակայն «Ռուսաստանը մնում է վտանգավոր երկիր՝ չնայած իր անգործունակությանը», և զգոնությունը անհրաժեշտ է «ռուսական աշխարհի» ընդլայնումը կանխելու համար»։ Էստոնական հետախուզության զեկույցում նաև նշվում է, որ Ռուսաստանը կտրուկ ավելացրել է հրետանային արկերի արտադրությունը՝ նշան, ինչպես հեղինակներն են նկարագրել, որ Մոսկվան կշարունակի սպառնալիք ներկայացնել, նույնիսկ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան