Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը
Փետրվարի 21-ին Երևանում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ժամանակակից երաժշտության փառատոնը։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է “GTB” հոլդինգս ընկերությունը։
Մինչև մարտի 17-ը տեղի ունենալիք փառատոնի շրջանակում կանցկացվի 6 համերգ, հանդես կգա 5 մենակատար, կհնչի հայ և արտասահմանցի 16 կոմպոզիտորի 21 ստեղծագործություն։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու համաշխարհային պրեմիերաներ։ Փառատոնի բացման համերգին տեղի կունենա Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ թավջութակահար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Մարիո Բրունելլոն, անվանի դաշնակահարներ Աշոտ Խաչատուրյանը, Հեղինե Ռափյանը, Ռուբեն Կոզինը և ջութակահար Ռոման Կիմը։
Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։
Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ ուղղությամբ իրականացվում է հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված աշխատանքների մի ամբողջ շղթա՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումից, տեսագրումից և միջազգային հարթակներում թողարկումից մինչև նոտաների թվայնացում և հրատարակում:
«GTB» hոլդինգս ընկերության հետ գործընկերության արդյունքում “Universal Edition” խոշոր հրատարակչական հարթակը կսկսի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը և նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։ “Universal Edition” հրատարակչական հարթակից օգտվում են աշխարհի բոլոր նվագախմբերն ու մենակատարները՝ ընտրելու ստեղծագործություններ համերգաշրջանների և համերգների համար։ Համագործակցությունը նոր էջ է բացում մեր կոմպոզիտորների համար, որի արդյունքում ժամանակակից ավտոմատ համակարգով պաշտպանվում են կոմպոզիտորների հեղինակային և գույքային իրավունքները։




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ