Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի կանանց խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումների, հասարակական խնդիրների և կուսակցության գործունեության ընթացքի վերաբերյալ հարցեր։ Քննարկումների հիմնական թեման, սակայն, վերաբերել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և գործող վարչախմբի կողմից իրականացվող հետապնդումներին։
Արթուր Վանեցյանը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը՝ շեշտելով եկեղեցու դերի կարևորությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։
«Մեր առանձնահատկությունն այլ ազգերից դա մեր լեզուն և մեր Եկեղեցին է, և մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցեր նույնպես հնչեցին: Արթուր Վանեցյանը հստակ ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով առաջնորդվելու պարագայում մեր Արցախի հայրենակիցների բնակարանային խնդիրներն ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել։ Դա իրականացնելու համար, ըստ նրա, նախ պետք է ազատվել գործող վարչախմբից։
Վանաձորցի կանայք վստահություն և պատրաստակամություն հայտնեցին շարունակել ակտիվ ներգրավվածությունը հասարակական, հանրային և քաղաքական գործընթացներում։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի