Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։
![]()
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։ Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։
![]()
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում այն ժամանակ ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ Գորիսի քաղաքապետը, դատապարտվել էր նմանատիպ արարքի համար։ Այդ դեպքում դրամական օգնության տրամադրումը իրավապահների կողմից մեկնաբանվել էր որպես ընտրակաշառք, և նրա նկատմամբ կիրառվել էր քրեական պատասխանատվություն։ Ներկայիս դեպքը տեղի է ունենում նույն իրավական շրջանակներում և ժամանակագրական համատեքստում, ինչը փորձության է ենթարկում իշխանությունների հայտարարությունը՝ բոլոր քաղաքական դերակատարների նկատմամբ օրենքի հավասար կիրառման վերաբերյալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք